Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ
Իրավիճակը գնալով վատանում է, պատերազմը չի ավարտվել 2020 թվականի նոյեմբերի 10-ին։ Այս մասին մայիսի 22-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
«Շատ լուրջ խնդիր է կադրերի հարցը։ Նոյեմբերի 10-ին բանակում կադրեր կային, այսօր այդ կադրերը՝ թե՛ գեներալների, թե՛ սպայական կազմի մակարդակով, որոնց զինվորականներից ես գիտեմ, կամ հեռացել են զինված ուժերից, կա՛մ պատրաստվում են մոտ ապագայում հեռանալ։ Խայտառակ վիճակ։ Մենք գիտենք, որ Պաշտպանության բանակն ըստ էության ավերել են Երևանում նստած, այսպես կոչված, իշխանությունները»,- նշեց փորձագետը։
Միաժամանակ նա պատմեց, թե ինչ է անում Ադրբեջանը ստեղծված իրավիճակում։
«Ադրբեջանը ոչ մի վայրկյան չի դադարել կառուցել, մեծացնել ու հզորացնել իր բանակը։ Ամեն օր բարեփոխումների վրա են աշխատում, նոր սպառազինություն են ներկրում։ Այսինքն՝ ոչ միայն վերականգնում են պատերազմի ժամանակ կրած կորուստները, այլև անընդհատ նոր բան են բերում։ Նրանց խոսքով՝ իրենք անցնում են Թուրքիայի, այսինքն ՆԱՏՕ-ի բանակի ստանդարտներին։ Կարծես թե Ադրբեջանում մինչ օրս շարունակում են աշխատել 5 թուրք գեներալներ։ Նրանցից մեկը ռազմական կցորդ է, բայց աշխատում են հենց բանակում, մասնակցում են բոլոր հանդիպումներին»,- ընդգծեց փորձագետը։
Վրթանեսյանի խոսքով՝ հաջորդ շատ լուրջ խնդիրն այն է, որ ավելացնում են ռազմական բյուջեն։
«Այսինքն՝ Ադրբեջանի համար պատերազմը չի ավարտվել։ Եթե մեջբերում ենք այն, ինչ նշեց պարոն Ռուստամյանը՝ աշխարհակարգի փոփոխությունը, ապա ես երևի ինձ ամենահոռետեսն եմ զգում բոլոր ներկաների մեջ, բայց չեմ կարծում, որ նույնիսկ հարցն այն է, որ Հայաստանը կդառնա պակաս ինքնիշխան, մենք կդառնանք ամբողջովին թուրքահպատակ տարածք։ Ցավոք, ես կարծում եմ, որ կա շատ լուրջ, շատ իրական և շատ մոտ վտանգ, որ մենք կարող ենք ընդհանրապես չլինել այս տարածաշրջանում»,- իր մտահոգությունները հայտնեց փորձագետը։
Նա հիշեցրեց, որ Թուրքիան վերջին 10 տարիների ընթացքում գրավել է մի քանի տարածքներ Սիրիայում, Իրաքում, և այդ տարածքներում տեղի բնակչությունը ոչնչացվում է, արտաքսվում կամ մնում է ստրուկի կարգավիճակում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 13:47
На заседании Совета Центрального банка, состоявшегося 17-го июня 2025 года, было принято решение оставить ставку рефинансирования неизменной, установив ее на уровне 6.75%.
-
2025-06-17 13:46
Индия обратилась к Армении с просьбой помочь эвакуировать индийских студентов из Ирана, сообщила агентству "Новости-Армения" пресс-секретарь МИД РА Ани Бадалян.
-
2025-06-17 13:41
Министерство финансов Армении пока не разработало сценарные анализы возможных экономических последствий развития ситуации вокруг Ирана. Об этом заявил министр финансов Ваге Ованнисян, выступая в парламенте.
-
2025-06-17 13:39
Центрифуги на заводе по обогащению урана в Натанзе в Иране в результате ударов Израиля «сильно повреждены, если не разрушены вообще». Об этом заявил глава Международного агентства по атомной энергии Рафаэль Гросси.