Շառլ Միշելն ամփոփել է եռակողմ հանդիպման արդյունքները
Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելն ամփոփել է կիրակի Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Իր հայտարարությունում, որը տեղակայվել է Եվրախորհրդի կայքում, Միշելը Բրյուսելում անցկացված քննարկումներն անվանել է անկեղծ և արդյունավետ։
«Մենք դիտարկեցինք հարցերի ողջ համալիրը։ Մենք մանրամասն քննարկեցինք հումանիտար հարցերը, այդ թվում ականազերծումը, գերիների ազատ արձակման և անհետ կորածների ճակատագրի լուծմանն ուղղված ջանքերը»,- նշել է նա։
Սահմանային հանձնաժողովների աշխատանքը
Եվրախորհրդի նախագահը տեղեկացրել է, որ «առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը, կդիտարկվեն սահմանագծման հետ կապված բոլոր հարցերը և թե ինչպես ամենից լավ ապահովել կայուն իրավիճակ»։
Հաղորդակցությունների ապաշրջափակում
Նրա խոսքով՝ ղեկավարները պայմանավորվել են սկսել տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը։
«Նրանք համաձայնեցրել են արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի ու Ադրբեջանի միջով Հայաստանի տարբեր մասերի միջև տարանցումը կարգավորող սկզբունքները, ինչպես նաև միջազգային փոխադրումները երկու երկրների հաղորդակցային ենթակառուցվածքով։ Մասնավորապես, նրանք պայմանավորվել են սահմանների կառավարման, անվտանգության, հողօգտագործման սկզբունքների, ինչպես նաև մաքսային կանոնների շուրջ՝ միջազգային փոխադրումների համատեքստում։ Առաջիկա օրերին փոխվարչապետերը կշարունակեն այս աշխատանքը»,- ասել է նա։
Խաղաղ պայմանագիր
Միշելը տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում ղեկավարները պայմանավորվել են շարունակել ապագա խաղաղ պայմանագրի քննարկումը, որով կկանոնակարգվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները։
«Առաջիկա շաբաթներին արտաքին գործերի նախարարների ղեկավարած թիմերը առաջ կտանեն այս գործընթացը։ Ի հավելումն այս ուղեգծի՝ ես նաև ընդգծել եմ երկու ղեկավարներին, որ անհրաժեշտ է լուծել Ղարաբաղում էթնիկ հայ ազգաբնակչության իրավունքների և անվտանգության հարցերը»,- ասել է նա։
Սոցիալ-տնտեսական զարգացում
Եվրախորհրդի նախագահը նաև նշել է, որ ԵՄ-ը երկու կողմերի հետ միասին առաջ կտանի Տնտեսական խորհրդատվական խմբի աշխատանքը, որը կփորձի աջակցել տնտեսական զարգացմանը՝ ի բարօրություն երկու երկրների և նրանց բնակչության։
«Ես նաև ընդգծել եմ երկարատև կայուն խաղաղությանը բնակչությանը պատրաստելու կարևորությունը։ Եվրախորհուրդը պատրաստ է ուժեղացնել իր աջակցությունը։ Մենք պայմանավորվել ենք սերտ շփում պահպանել և նորից կհանդիպենք նույն ձևաչափով հուլիս-օգոստոսին»,- ամփոփել է Միշելը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.