Արցախցիներն իրենց ապագան տեսնում են Արցախում. Համաժողով Ստեփանակերտում
Մայիսի 22-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդագրության հարցերին նվիրված համաժողով։ Այն կազմակերպվել էր The Future Armenian հիմնադրամի կողմից և անցկացվել է հանրային քննարկումների ձևաչափով, քաղաքացիական հասարակութան և պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Արցախյան համաժողովը առաջին քայլն էր, երկրորդը կլինի Երևանում աշնանը կայանալիք Համահայկական համաժողովը։
Հիմնադրամը, որը վայելում է 108 երկրների մեր հայրենակիցների աջակցությունը, հայ ժողովրդի համար կարևոր 15 հարց է առաջադրում։ Ժողովրդագրության խնդիրները դրանցից մեկն են և երեք ամենակարևորների թվում են՝ Արցախի անվտանգության և տնտեսության հետ միասին։
Արցախյան համաժողովի մասնակիցներին ողջունել են հիմնադրամի 6 համահիմնադիրներից 4-ը, Արցախի պետական նախարարն ու նախագահը։
Պետնախարար Արտակ Բեգլարյանը առանձնացրել է հանրապետության զարգացման մի շարք հիմնական ուղղություններ, դրանց թվում՝ կայուն անվտանգությունը, ժողովրդագրական աճող խնդիրները, տնտեսության զարգացումը, որակյալ կրթությունը, արդյունավետ կառավարումը։ «Ժողովրդագրությունը շատ կարևոր է Արցախի համար։ Պատերազմից հետո իրականացվել են որոշ ծրագրեր, բայց դրանք կրել են կարճաժամկետ բնույթ։ Ուստի համաժողովի անցկացումը ճիշտ ժամանակին է»,- փաստել է Բեգլարյանը։
Արցախյան համաժողովին նախորդել էր փորձագետների խմբի աշխատանքը, և հանդիպման մասնակիցների քննարկմանն էին ներկայացվել մի քանի սցենարներ։ Կարևոր է, որ համաժողովին մասնակցում էին բոլոր համայնքների ներկայացուցիչները հավասար համամասնությամբ՝ նկատի ունենալով սեռը, տարիքը և կրթությունը։ Համաժողովի նպատակն էր վեր հանել խնդիրների շրջանակը և մշակել կոնկրետ ծրագրեր դրանց լուծման համար։ Ինչ վերաբերում է ռեսուսներին, ապա, ըստ հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանի, դրանք կան, միայն աննհրաժեշտ է մոբիլիզացնել դրանք։
«Անվտանգություն, տնտեսություն, ժողովրդագրություն. ահա Արցախի հիմնական խնդիրները»,- հաստատել է նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա տեղեկացրել է, որ հանրապետության կառավարությունն իրականացնում է բնակարանային շինարարության ծրագրեր Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով բնակարան կորցրածների համար՝ առաջնորդվելով «յուրաքանչյուր ընտանիքի՝ բնակարան» կարգախոսով»։ Արցախն ապրում է։ Այն, որ մենք քննարկում ենք նման հարցեր, նշանակում է, որ հավատում ենք ապագային»,- ասել է Արցախի նախագահը։
Մասնակիցների քվեարկության արդյունքները բուռն քննարկումներից հետո հաստատել են նախագահի խոսքերը. ամենաշատ ձայներ՝ էական տարբերությամբ, հավաքել է «Մնում ենք Արցախում» շարժումը։
Հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն ընդգծել է, որ Արցախը չի պարտվել, և ոչինչ ավարտված չէ. «Հայ ժողովրդի պատմության մեջ այլ տխուր էջեր էլ են եղել։ Գլխավորը, որ արցախցիներն իրենց ապագան տեսնում են Արցախում»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.