Մետրոյում ակցիա իրականացնող երիտասարդներին բերման ենթարկեցին, այդ թվում անչափահասի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիներին, որոնք անհնազանդության ակցիա էին իրականացնում մետրոպոլիտենի կայարաններից մեկում՝ պարալիզացնելով մետրոյի աշխատանքը, կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել
Ակցիայի մասնակիցները նշում են, որ բերման են ենթարկել նաև անչափահաս երեխայի։
«Այդ երեխու ձեռքերը ջերդելով տանում էին, հերոսությո՞ւն է երեխու ձեռքերը ջարդելը»,- զայրացած ասաց քաղաքացիներից մեկը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, ով նույնպես մասնակցում էր անհնազանդության ակցիայի, լրագրողներին հայտնեց, որ բերման են ենթարկել 3 երիտասարդների. «Կարծես 3 հոգու բերման ենթարկեցին: Երիտասարդնրը պարալիզացրել էին մետրոյի աշխատանքը, և արդեն այն պահին, երբ ակցիան ավարտել էին և դուրս էին եկել մետրոյի միջանցքի հատված, այսինքն որևէ գործողություն չէին իրականացնում, կարմիր բերետավորներն իրենց սովորության համաձայն եկան և գազանների նման հարձակվեցին ակցիայի մասնակիցների վրա ու շատ կոպիտ ուժ կիրառելով սկսեցին բերման ենթարկել, այդ թվում անչափահասներին: Իմ բոլոր ջանքերին, հորդորներին, որ անչափահասի եք բերման ենթարկում, ուշադրություն չդարձրեցին: Անչափահասի ձեռքերը ոլորած, գլուխը ներքև պահած, շատ վիրավորական վերաբերմունք վերաբերելով բերման ենթարկեցին»,-ասաց նա:
Արեգնազ Մանուկյանի խոսքով, ոչ բոլոր ոստիկաններն են իրենց այդպես դրսևորում. «Տպավորություն է, որ կան ներդրված մի քանի հոգի, նաև կասկածներ կան, որ դրանք գուցե գրանցված աշխատող չեն, կամ նոր են ներդրվել համակարգում, որպեսզի իրականացնեն այս այս բռնի գործողությունները, որ իրականում նրանք իշխանամերձ օլիգարխների աշխատակիցներ են: Այսպիսով նրանք այդ գազազած շների միջոցով պահում են իրենց իշխանությունը, իրենց ունեցվածքը»:
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 23-ին վաղ առավոտին «Դիմադրության» շարժման մասնակիցները անհնազանդության ակցիաներ, ավտոերթեր են իրականացնում Երևանի փողոցներում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հեռացումը:
Նախօրեին «Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը կոչ է արել քաղաքացիներին երթևեկությունը կազմակերպպել 15 կմ/ժ արագությամբ, դրանով ևս մեկ անգամ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով:
Այսօր երեկոյան հանրահավաքի մասին հստակ ինֆորմացիա չկա, օրվա ընթացքում կհայտնեն, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 16:27
За последние сутки в больницы сектора Газа поступили 113 погибших и 637 раненых. Об этом сообщает местное министерство здравоохранения.
-
2025-07-29 16:26
Рейс 3F315 авиакомпании FlyOne Armenia, следовавший по маршруту Ереван – Москва (Домодедово), совершил вынужденную посадку в аэропорту г. Махачкала (РФ) из-за резкого ухудшения состояния здоровья одного из пассажиров.
-
2025-07-29 16:24
Падение рейтинга премьер-министра Армении Никола Пашиняна важно, однако куда более значимым является рост поддержки оппозиционного движения. Об этом заявил в зале суда в беседе с журналистами заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян.
-
2025-07-29 16:22
В рамках своих пантюркистских планов Турция рассматривает Армению как угрозу и препятствие для реализации своих целей. Такое заявление в беседе с Новости Армении – NEWS.am сделал член Совета оппозиционного движения «Аякве», бывший председатель Военно-промышленного комитета Армении Аветик Керобян, добавив, что турки прямо заявляют о необходимости устранения этого «препятствия».