Օմբուդսմեն. Ադրբեջանցիների կատարած հանցագործություններով հարուցվել է ավելի քան 100 քրգործ
Մեկուկես տարում ավելի քան 100 քրեական գործ է հարուցվել ադրբեջանցիների կողմից Արցախի բնակիչների իրավունքների խախտումների դեպքերով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։
«Եթե անգամ չի հաջողվում պատասխանատվության ենթարկել մեղավորներին, անհրաժեշտ է ցույց տալ, որ Ադրբեջանը հետևողականորեն իրականացնում է հայերի հանդեպ ատելության քաղաքականություն։ Որովհետև, միջազգային իրավունքի համաձայն, ժողովրդին, որի հանդեպ իրականացվում է ատելության քաղաքականություն, պետք է փրկել։ Հենց այդ պատճառով է Ալիևն ամեն կերպ փորձում ընդգծել, որ նման դեպքերը եզակի բնույթ են կրում։ Այսինքն՝ նա ցանկանում է, որպեսզի միջազգային հանրության աչքին դա ծրագիր չթվա։ Մեր խնդիրն է՝ ներկայացնել իրականությունը, մեկ կենտրոնի՝ Ադրբեջանի իշխանությունների գործողությունների համակարգված, միտումնավոր բնույթը»,- նշել է օմբուդսմենը։
Պատասխանելով ադրբեջանցի հանցագործների միջազգային հետախուզման մասին հարցին՝ նա նշել է, որ հարուցված քրեական գործերի մասին տվյալները փոխանցվում են Հայաստանի դատախզություն և ՌԴ-ի՝ խաղաղապահ զորակազմին կից դատախազության ներկայացուցչին։ Սակայն հետախուզման համար անհրաժեշտ է նույնականացնել հանցագործին։ Սա ամենամեծ խնդիրն է, քանի որ Ադրբեջանը չի համագործակցում և տվյալներ չի ներկայացնում հանցագործություններ կատարած անձանց մասին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.