Մետաքսե Հակոբյան․ Արցախի կարգավիճակը Փաշինյանը պատկերացնում է Ադրբեջանի կազմում
Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումից, անկեղծ ասած, ավելին չէի սպասում։ Տպավորություն է, որ շուտով, միևնույն է, պետք է սպասենք այն բոլոր կետերի իրագործմանը, որոնք այսօր քննարկվում են, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը` անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը։
«Այս հայտարարության մեջ ի նպաստ մեզ որևէ բան չկար։ Հակառակը՝ խոսվում է Արցախի կարգավիճակի մասին, սակայն որևէ մեկը՝ սկսած ՀՀ իշխանություններից, վերջացրած ամբողջ աշխարհով, չի հստակեցնում՝ հատկապես ինչպիսի կարգավիճակի մասին է խոսքը։ Արցախի կարգավիճակի մասին հստակ գիտեն և խոսում են միայն Արցախում», - ասաց Հակոբյանը։
Ըստ արցախցի պատգամավորի՝ եռակողմ հանդիպմանը հաջորդած հայտարարությունից պարզ է դառնում, որ Արցախի կարգավիճակը պատկերացնում են Ադրբեջանի կազմում, գուցե, ինքնավար մարզի կարգավիճակով, իրավունքներ ունեցող բնակչությամբ, որն ապրում է ուրիշի տարածքում։
Մեր զրուցակցի խոսքով՝ Նիկոլ Փաշինանը, ժողովրդավարությունն իբրև թե դարձնելով բրենդ, Արցախն ու Հայաստանը տանում է վերջնական կործանման։
«Նա բացարձակ լեգիտիմ չէ և այլևս չի էլ կարող Արցախի հարցին լուծում տալ։ Փառք Աստծո, որ գոնե «Դիմադրություն» շարժումը ժամանակին սկսվեց՝ հույս ներշնչելով, որ կարող է զսպող գործոն դառնալ։ Ամեն դեպքում, դրան զուգահեռ՝ շատ արագ գնում են սահմանազատման և սահմանագծման աշխատանքների մեկնարկին։
Սրանից առաջ էլ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է իր փորձագիտական խումբը տրամադրել, և այդ խումբն արդեն կա։ Եվրոպական այլ պետություն ևս, հնարավոր է, այս հարցում իր աջակցությունը հայտնի։ Սակայն, եթե պետք է գնանք այս ամենին, շատ կարևոր է, թե որ երկրից են լինելու փորձագիտական խմբերը», - ասաց մեր զրուցակիցը։
Մետաքսե Հակոբյանը միաժամանակ հիշեցրեց, որ բոլոր ոչ հայանպաստ գործընթացներին զուգահեռ՝ շատ արագ կառուցվում է Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհը՝ Ալիևի հայտարարություններից ակնհայտ դարձնելով, որ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությամբ Բերձորն ու Աղավնոն ևս անցնելու են Ադրբեջանի վերահսկողությա տակ, սահմանագծման-սահմանզատման արդյունքում էլ Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի մաս։
«Ես չգիտեմ՝ հետագայում կարողանալո՞ւ ենք այդ ցավալի հետևանքները վերացնել, թե ոչ», - նշեց արցախցի պատգամավորը։
Հակոբյանի խոսքով՝ առկա գործընթացներից պարզ է դառնում, որ Ադրբեջանը շարունակում է պնդել ավելի վաղ իր կողմից ներկայացված 5 կետերը։
«Միակ հույսն այն է, որ Ֆրանսիան տրամադրված լինի ի նպաստ Հայաստանի և Արցախի, որովհետև պատերազմի ընթացքում այդ երկրի կողմից բարեկամական կոչեր ու գործողություններ էին լինում։ Պետք է հույս ունենալ, որ Ֆրանսիան թույլ չի տա Հայաստանի ձեռքով կործանարար գործողություններ կատարվեն, որոնց ձգտում է Ադրբեջանը», - ամփոփեց արցախցի պատգամավորը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.