Մետրոյում ակցիայի ժամանակ 2 երեխայի ծեծելու դեպքով քրգործ է հարուցվել
Օրեր առաջ Երևանի մետրոպոլիտենում անհնազանդության ակցիա իրականացրած երկու երեխաներին մետրոպոլիտենի աշխատակիցների կողմից խոշտանգելու դեպքով քրգործ է հարուցվել։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Միքայել Շխիմյանը։
«Հաղորդում էր ներկայացվել հանցագործության վերաբերյալ, կապված ոստիկանության մետրոպոլիտենի բաժնի աշխատակիցների կողմից 2 անչափահաս երեխաների ծեծի ենթարկելու փաստի կապակցությամբ։ Քննիչի կողմից տրվել էր դատաբժշկի ուղեգիր, ֆիքսվել էին երեխաների կողմից ստացված մարմնական վնասվածքները։ Դեպքով քրգործ է հարուցվել»,- գրել է Շխիմյանը։
Փաստաբանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել մետրոյի «Բարեկամություն» կայարանում. անհնազանդության խաղաղ ակցիա իրականացնողներից երկուսին մետրոպոլիտենի ոստիկանության բաժնի աշխատակիցներն իրենց բաժին են տարել։
«Երեխաների հեռախոսը վերցրել, անջատել են, իսկ վերջիններս ասել են, թե գիտեն իրենց իրավունքները, որ զանգի, ինչպես նաև փաստաբանի հետ կապ հաստատելու հնարավորություն ունեն։ Ոստիկանը վրդովվել է և ասել, թե ինչ իրավունքների մասին է խոսքը` գալուց առաջ պետք է մտածեին այդ մասին։ Դրանից հետո էլ խոշտանգել են երեխաներին»,- ասաց փաստաբանը։
Հավելենք, որ քրգործ է հարուցվել քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, այն է՝ խոշտանգումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, երկու կամ ավելի անչափահաս անձանց նկատմամբ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).