Դատավոր Բիշարյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի կողմից բերված բողոքի քննությանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց։
Ըստ փաստաբանի՝ դատավոր Կարեն Բիշարյանին բողոքը մակագրվել է դատարանի նախագահի կողմից՝ ձեռքով, ընդ որում, երաշխիքներ չեն ներկայացվել՝ արդյոք պահպանվել է օրենքով սահմանված՝ այբբենական մակագրման կարգը։
Պատգամավոր Մինասյանի խոսքով՝ բավարար ջանքեր չեն ցուցաբերվել նախագահողի կողմից՝ մակագրման ընթացակարգի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու առումով։
Դատախազներ Արմեն Մուրադյանը և Արշակ Մարտիրոսյանն էլ առարկեցին միջնորդության դեմ՝ նշելով, որ միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման։
Անդրադառնալով ներկայացված առարկությանը՝ Արծվիկ Մինասյանն ասաց. «Տպավորություն է, որ մենք առաջին անգամն ենք քննարկում այս հարցերը։ Այդ դեպքում ո՞ւր էին դատախազները, երբ դատավորն ասում էր՝ ծանուցել է, և իրենք չեն եկել դատական նիստին, բայց գալիս են այստեղ ծնողների բողոքի հիման վրա և հայտարարում, որ դատարանից ծանուցում չեն ստացել։ Այս պահի դրությամբ անաչառ դիտորդի մոտ ձևավորված հստակ պատկերացում կարող է լինել այն, որ դատարանն օրենքի հիման վրա ստեղծված դատարան չէ»։
Նշենք, որ դեռևս 2021 թվականի հունիս ամսին նրանք հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել, մասնավորապես, պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստի առթիվ։
Ներկայացված հանցագործության մասին հաղորդմամբ Հակոբ Մարտիրոսյանը ներկայացրել է փաստական հանգամանքներ, որոնք առերևույթ վկայում են Նիկոլ Փաշինյանի կողմից թշնամի պետությանն օգուտ տալու մասին՝ ի վնաս ՀՀ-ի։
Դատախազության կողմից հաղորդմանը պատշաճ կարգով ընթացք չտալու հանգամանքը դիտարկվել է որպես անգործություն և դատախազության անգործության դեմ փաստաբանը բողոք է ներկայացրել դատարան։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժել էր բողոքը։ Դատարանի այս որորշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 16:27
За последние сутки в больницы сектора Газа поступили 113 погибших и 637 раненых. Об этом сообщает местное министерство здравоохранения.
-
2025-07-29 16:26
Рейс 3F315 авиакомпании FlyOne Armenia, следовавший по маршруту Ереван – Москва (Домодедово), совершил вынужденную посадку в аэропорту г. Махачкала (РФ) из-за резкого ухудшения состояния здоровья одного из пассажиров.
-
2025-07-29 16:24
Падение рейтинга премьер-министра Армении Никола Пашиняна важно, однако куда более значимым является рост поддержки оппозиционного движения. Об этом заявил в зале суда в беседе с журналистами заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян.
-
2025-07-29 16:22
В рамках своих пантюркистских планов Турция рассматривает Армению как угрозу и препятствие для реализации своих целей. Такое заявление в беседе с Новости Армении – NEWS.am сделал член Совета оппозиционного движения «Аякве», бывший председатель Военно-промышленного комитета Армении Аветик Керобян, добавив, что турки прямо заявляют о необходимости устранения этого «препятствия».