Последние новости

Երևանում մեկնարկել է հերթական խորհրդարանական քառօրյան

Մայիսի 24-ին Երևանում մեկնարկել է հերթական խորհրդարանական քառօրյան։ Օրակարգում ընդհանուր 23 հարց է։ Դրանցից 7-ը կքննարկվեն երկրորդ և վերջնական ընթերցմամբ, իսկ մնացածը՝ առաջին ընթերցմամբ։ Դրանց թվում են «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, ՀՀ դատական օրենսգրքում (Սահմանադրական օրենք) փոփոխություններ և լրացումներ և հարակից ավելի քան 90 օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, և այլն։

ԱԺ ընդդիմության պատգամավորները՝ ի դեմս «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, նիստին չեն ներկայացել։ Նրանք, ըստ էության, բոյկոտել են ԱԺ նիստը, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ