Լրագրողի աշխատանքը սահմանափակվո՞ւմ է. ՔՊ-ն առաջարկում է լրացումներ անել ԶԼՄ–ների օրենքում
ՀՀ ԱԺ–ն քննարկում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների` «Զանգվածային լրատվության օրենքում» լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, համաձայն որի, լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցնել նաև պետական մարմինը, եթե մեկ անգամ խախտում կատարելու համար նախազգուշացումից հետո սխալը կրկնվել է։
Հիմնական զեկուցող, ՔՊ–ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց իրենց ամբողջական առաջարկը։
«Աշխատանքային գոտում լրագրողի առաջին խախտումը արձանագրելուց հետո, ԱԺ աշխատակազմն այդ մասին տեղեկացնելու է լրատվական գործունեություն իրականցնողին։ Եթե նախազգուշացվելուց հետո ևս մեկ անգամ խախտումը կրկնվի ու լրատվական գործունեությունն իրականացնողն ինքը չդադարեցնի լրագրողի հավատարմագրումը, ապա աշխատանքային բնականոն միջավայրը վերականգնելու համար պետական մարմինն իրավասու է դադարեցնել այդ լրագրողի հավատարմագրումը։ Մենք պրակտիկ կյանքում մի քանի անգամ արձանագրել ենք նույն լրագրողի կողմից խախտումներ»,– նշեց Հովհաննիսյանը։
Նա ընդգծեց, որ լրատվական գործունեություն իրականացնողը կարող է խախտում կատարած լրագրողին փոխել, քանի որ լրատվամիջոցը չի զրկվում պետական մարմնում գործունեություն իրականացնելու իր իրավունքից։ Պատգամավորը շեշտեց` սա պետական մարմիններում համակեցության կանոնները պահպանելու, ինչպես նաև լրագրողների բնականոն աշխատանքը ապահովելու մասին փոփոխություն է։
Անդրադառնալով տարածվող այն մտահոգություններին, որ օրենքում նման լրացումները կհանգեցնեն սահմանափակումների, Հովհաննիսյանը վստահեցրեց` ամենևին այդպես չէ։
Օրենքում առաջարկվում է ամրագրել նաև, որ հավատարմագրման կարգի և տվյալ մարմինների աշխատակարգի կանոնների խախտումը լրագրողի հավատարմագրման դադարեցման հիմք է: Ըստ պատգամավորի՝ ԱԺ-ում ճեպազրույցների ընթացքում որոշ լրագրողներ ամենատարբեր խախտումներ են անում, որոնք խաթարում են ճեպազրույցի ընթացքը, մյուս գործընկերների աշխատանքը: Նա միևնույն ժամանակ հիշեցրեց, որ կան նաև բազմաթիվ բարեխիղճ լրագրողներ։
ՔՊ–ական մեկ այլ պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ կարծիք հայտնեց, թե հանրության աչքում երբեմն լրագրությունը ասոցացվում է որոշ լրագրողների վարքագծի հետ: Նա ընդգծեց, որ հենց այդ ամենից ելնելով այս նախագիծն այն հարյուրավոր պրոֆեսիոնալ լրագրողների համար է, որոնք պետք է չմտածեն, որ առանձին մարդիկ կարող են իրենց ոչ հարիր վարքագծով մի ամբողջ համայնքի անվան հետ խաղալ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: