Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը վերացնելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի 17:30-ին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի ժամը 17:30-ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նախկին նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը։
Հիշեցնենք, որ միջնորդության քննումն ընթանում է փակ դռների հետևում։ Այս առնչությամբ փաստաբանը մանրամասներ ու հիմնավորումներ չհայտնեց։
«Հիշեցնեմ, որ խափանման միջոցի վերացման հարցը քննարկվում է արդեն երկրորդ նիստի ժամանակ։ Ամբողջ փակ հատվածը վերաբերում էր հիմնավորումներին։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի ժամը 17.30-ին»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ միջնորդությունը վերաբերում է 2 միլիարդ դրամի գրավի վերացմանը։ «Դա աննախադեպ գումար է։ Միջնորդել ենք մի շարք պատճառներով, այդ թվում՝ այն պատճառով, որ չկան ռիսկեր, որոնք կանխելու համար անհրաժեշտ է այդ միջոցը»,- ասաց փաստաբանը։ Ինչ վերաբերում է մեկ այլ գործի հիշատակմանը, ապա, փաստաբանի խոսքով, հենց դա էլ որպես հիմք է վերցվել միջնորդության համար: Սակայն, թե ինչ գործի մասին է խոսքը, Ալումյանը ևս չհայտնեց, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 16:01
В случае неисполнения решения Стокгольмского арбитража или любого международного арбитражного суда в целом существует ряд правовых и практических последствий и механизмов принудительного исполнения решения. Об этом написал в своем Telegram-канале экономист Сурен Парсян.
-
2025-07-23 15:23
23 июля, в Гегаркуникской области произошло крупное дорожно-транспортное происшествие. Около 09:50 на 6-м километре автодороги Севан–Мартуни столкнулись автомобиль марки Ford Transit и два военных грузовика марки «Урал», зарегистрированных на балансе Министерства обороны Армении. В результате столкновения Ford Transit оказался зажатым между двумя «Уралами».
-
2025-07-23 15:19
В День Преображения Господня (Вардавар) в следственном изоляторе "Ереван-Кентрон" состоится литургия, в которой примут участие арестованные архиепископы Микаел Аджапахян и Баграт Галстанян. Об этом Sputnik Армения сообщил адвокат Аджапахяна Ара Зограбян.
-
2025-07-23 15:17
Давид Казинян подал в суд иск о восстановлении на прежней должности в компании «Электрические сети Армении».