Իրանի դեսպանը՝ ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի հավակնությունների մասին
Հայ–իրանական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հարցազրույց է տվել NEWS.am–ին։ Հարցազրույցը կարդացեք ստորև։
Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները վերջին 30 տարիներին հիմնականում բարեկամական են եղել՝ որոշ վերելքներով և վայրէջքներով։ Ինչպե՞ս կգնահատեք հայ–իրանական հարաբերություններն այս պահին։
Իրանի և Հայաստանի միջև քաղաքական հարաբերությունները գերազանց են, երկու երկրների միջև առկա է համակարծության, միմյանց աջակից լինելու և փոխադարձ վստահության մթնոլորտ։ Իհարկե, այս հարաբերությունները պահպանելու և խորացնելու համար, անհրաժեշտ է, որ համատեղ ջանքեր գործադրվեն։ Տնտեսական ոլորտում երկու երկրների հարաբերություններում դինամիկա և աճ է նկատվում: Իրանի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրում մոտ 6% է կազմում, ինչը ավելի բարձր է, քան իր մյուս հարևան երկրների հետ արտաքին առևտրում գրանցած ցուցանիշը: Սակայն մենք չպետք է բավարարվենք այս ցուցանիշով և պետք է աշխատենք զարգացնել տնտեսական և առևտրային հարաբերությունները, ինչպես նաև ընդլայնենք և խորացնենք մեր հարաբերությունները ենթակառուցվածքների ոլորտում, ինչպիսիք են էներգետիկան և տրանսպորտը:
44-օրյա պատերազմից հետո Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն Իրանի համար կարմիր գիծ է։ Ադրբեջանը շարունակում է հավակնություններ ցուցաբերել հայկական հողերի, հատկապես հարավում Իրանին սահմանակից Սյունիքի մարզի նկատմամբ։ Նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար ասում է, որ Զանգեզուրով միջանցք կբացի, անհրաժեշտության դեպքում՝ ուժով։ Իսկ Թեհրանը հայտարարում է, որ հարևան երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի և սահմանները մնան անփոփոխ։ Որքա՞ն կարևոր է Իրանի համար, որ Հայաստանի հարավային սահմաններն անփոփոխ մնան։
Միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը Իրանի Իսլամական Հանրապետության հստակ դիրքորոշումն է, որը տարբեր մակարդակներում վերահաստատվել է բոլոր պաշտոնյաների կողմից: Եվ դժվար թե որևիցե մեկը կասկածի այդ հարցում: Իհարկե, մենք ողջունում ենք երկրների ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու շրջանակում հարևան երկրների միջև ձեռք բերված համաձայնեցումների իրագործումը և դա օգտակար ենք համարում տարածաշրջանում կայունության մակարդակի բարձրացման և տարածաշրջանի ժողովրդների բարեկեցության համար։
Ադրբեջանը փակել է Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ իր վերահսկողության տակ գտնվող հատվածը և հայտարարել, որ մինչև ձմեռ այն չի բացելու։ Այս պարագայում Երևան հասնելու համար իրանական բեռնատարների համար միակ ճանապարհը մնացել է Տաթև-Աղվանո այլընտրանքային ճանապարհը, որը, հատկապես եղանակային անբարենպաստ պայմաններում դժվարանցանելի է դառնում հատկապես կցորդիչով բեռնատարերի համար։ Հաշվի առնելով հանգամանքը, որ իրանական բեռնատարները հաճախ օգտվում էին այդ ճանապարհից, արդյոք Ադրբեջանը Իրանին տեղեկացրել է իր մտադրության մասին, ինչպես դա կանդրադառնա Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությանը։
Ստեղծված իրավիճակի մասին նախապես տեղեկացված չենք եղել, թեև փորձագիտական ուսումնասիրությունների առումով այն հավանական էր համարվում։ Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի հետևանքով առևտրի ոլորտին հասցված վնասը կարճատև ենք համարում։ Օգտագործվող և բարեկարգվող ներկայիս այլընտրանքային ճանապարհի ստեղծումը գրեթե լուծել է խնդիրը, սակայն հիմնական լուծումը, որը մեծապես կնպաստի երկու երկրների տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, Հայաստանի տարածքում «Հյուսիս-հարավ» ճանապարհի նախագծի ավարտն է, որը միջազգային նշանակություն կունենա։
Իրանը հյուպատոսություն կբացի Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Որոնք են որոշման հիմնական պատճառները, ե՞րբ սպասենք գործընթացի ավարտին։
Գլխավոր հյուպատոսության հիմնումը տարբեր տեսանկյուններից անհրաժեշտ էր և այդ նախաձեռնությունը վկայում է և՛ տարածաշրջանային խնդիրների նկատմամբ Իրանի լուրջ ուշադրության, և՛ երկու երկրների միջև հարաբերությունները դյուրացնելու, հատկապես՝ Իրանի քաղաքացիներին և տնտեսվարողներին ծառայություններ մատուցելու անհրաժեշտության մասին: Հուսով ենք, որ առաջիկայում գլխավոր հյուպատոսության աշխատանքի մեկնարկի ականատեսը կլինենք։ Այս առումով մեծ աշխատանք է կատարվել, համապատասխան այլ աշխատանքները ևս ընթացքի մեջ են և վերջնական տեսքի են բերվում:
Աշխարհաքաղաքական նոր իրավիճակում, երբ Ռուսաստանի Դաշնությունը արևմտյան պատժամիջոցների տակ է և Հայաստանը կարող է բախվել արտահանման և ներմուծման դժվարությունների, ի՞նչ նոր հնարավորություններ է Իրանը տեսնում՝ Հայաստանի հետ առևտրի ծավալները մեծացնելու համար։
Այս ճգնաժամի ծագումը, այն երևույթը չէ, որ մարդկային տեսանկյունից ուրախության պատճառ դառնա: Իրանի Իսլամական Հանրապետության տեսակետը հստակորեն ներկայացվել է, և այն ռազմական հակամարտության անհապաղ դադարեցման անհրաժեշտությունն է: Սակայն ոչ ոք չի կարող հերքել այն պայմանների փոփոխությունը, որը վերջին ամիսների ընթացքում ստեղծվել է տարբեր շուկաներում: Իրավիճակը, հատկապես էներգետիկ և առաջին անհրաժեշտության ապրանքների շուկաներում, ենթարկվել է զգալի փոփոխությունների, որոնք կբարդացնեն իրավիճակը շատ երկրների համար։ Չնայած այս բոլոր զարգացումներին, մենք ձգտում ենք ընդլայնել տնտեսական և առևտրային հարաբերությունները մեր բարեկամ և հարևան երկրի՝ Հայաստանի հետ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 11:16
Азербайджан сегодня стал не просто сателлитом Турции и союзником Украины. Алиев вступил в коллаборацию и с Израилем. Именно Азербайджан предоставлял свое воздушное пространство израильским ВВС для нанесения ударов по Ирану. Иранские спецслужбы уже сейчас имеют достоверное подтверждение этому, сообщает телеканал «Царьград».
-
2025-07-21 11:15
Ереван и Баку по-разному трактуют маршрут для связи Азербайджана и Нахиджевана. Армянская сторона после 44-дневной войны в Нагорном Карабахе неоднократно заявляла, что готова предоставить дорогу, а не экстерриториальной коридор. Однако Баку и Анкара настаивают на так называемом "Зангезурском коридоре".
-
2025-07-21 11:00
Адвокаты предпринимателя и мецената Самвела Карапетяна опубликовали девятую часть его послания «Что удалось нашим властям?».
-
2025-07-21 10:54
Бывший лидер сборной Армении по шахматам Левон Аронян, ныне представляющий США, победил на турнире Freestyle Chess Grand Slam в Лас-Вегасе. Об этом сообщает страница турнира. В финале он обыграл гроссмейстера Ханса Моке Ниманна со счётом 1,5:0,5.