Չաշխատող ծնողներն էլ երեխայի խնամքի նպաստ կստանան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է 2023թ. հունվարի 1-ից երեխայի խնամքի նպաստ տալ մինչև 2 տարեկան երեխա ունեցող բոլոր մայրերին՝ անկախ աշխատել–չաշխատելու հանգամանքից ու բնակության վայրից։
«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն արդեն հրապարակվել է իրավական ակտերի հրապարակման էլեկտրոնային հարթակում։
Եթե գործող օրենքի համաձայն` երեխայի խնամքի նպաստ է նշանակվում խնամքի արձակուրդում գտնվող աշխատող ծնողին ու գյուղում բնակվող ծնողին, ապա 2023թ–ի հունվարի 1-ից առաջարկվում է վերացնել այս սահմանափակումը և նպաստի իրավունք տալ բոլորին։
Նշենք, որ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը քաղաքաբնակ աշխատող, և գյուղաբնակ չաշխատող ծնողների համար այս պահին 26 500 դրամ է, գյուղաբնակ աշխատող ծնողների համար` 53 000 դրամ: Քաղաքաբնակ չաշխատող ծնողները գործող օրենքով նպաստ չեն ստանում։
Այս կարգավորումը գործում է 2020 թվականի հուլիսի 1-ից։ Նպաստը տրվում է ամեն ամիս, մինչև երեխայի 2 տարեկանը լրանալը։
Նոր կարգավորումը նպաստի չափի վերանայում չի նախատեսում։ Այդ փոփոխությունը կարող է իրականացվել կառավարության որոշմամբ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: