Տարոն Մանուկյանի կուրսընկերները գլխավոր դատախազից պահանջում են ազատ արձակել նրան
Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի, թյուրքագիտության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողները ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից պահանջել են ազատ արձակել իրենց կուրսընկերոջը՝ Տարոփն Մանուկյանին:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հասցեագրված բաց նամակում ուսանողները մասնավորապես նշել են.
«Մեր կուրսընկեր Տարոն Մանուկյանը, որը նաև 44-օրյա պատերազմին մասնակցել է մինչև վերջին օրը, այժմ կալանավորված է և գտնվում է Արթիկի քրեակատարողական հիմնարկում:
Տարոնը հայրենասեր է, իսկական ընկեր: Տարոնը դարձել է ստոր սադրանքի զոհ: Մի քանի տարեց քաղաքացիներ Տարոնին և նրա ընկերներին խփել են հավկիթներով, հայհոյել իրենց, իրենց ընտանիքներն ու հայ ժողովրդին: Տարոնի նյարդերը տեղի են տվել և նա փորձել է սաստել սադրիչներին:
Դուք իրավասու եք միջնորդել, որ մեր ընկերոջ, իսկական հայրենասեր Տարոն Մանուկյանի խափանման միձոցը փոխվի: Եթե Տարոնը կալանավորված է, ապա կալանավորված ենք նաև մենք՝ նրա կուսընկերները:
Եթե միջոց չեք ձեռնարկում ազատել Տարոն Մանուկյանին, ապա կարող եք մեզ ևս տեղափոխել Արթիկ քրեակատարողական հիմնարկ»:
Բաց նամակը այսօր ուսանողները հանձնել են նաև ՀՀ գլխավոր դատախազություն, տեղեկացնում է News.am-ը:
Հիշեցնենք, որ Տարոն Մանուկյանը, ով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին է, ձերբակալվել է Գյումրիում տարեց քաղաքացիներին ծեծի ենթարկելու գործով:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 15:06
Спикер парламента РА Ален Симонян на встрече с председателем Совета Федерации РФ Валентиной Матвиенко поднял вопрос армянских пленных и без вести пропавших. Об этом сообщает пресс-служба армянского парламента.
-
2025-06-06 15:04
Спикер Совфеда Валентина Матвиенко в ходе официального визита в Армению встретилась с премьер-министром республики Николом Пашиняном. Об этом сообщила пресс-служба СФ.
-
2025-06-06 14:58
Федеральный суд в Бостоне заблокировал решение администрации президента США Дональда Трампа запретить въезд в Соединенные Штаты иностранных студентов Гарвардского университета до дальнейшего судебного разбирательства. Об этом сообщило агентство Reuters.
-
2025-06-06 14:55
Инцидент произошел после полуночи. Около часа ночи они сели на лошадей и поскакали за третьей лошадью, которая находилась недалеко от границы. Об этом в интервью Новости Армении - NEWS.am рассказал член совета общины Тег Аргам Овсепян, рассказав обстоятельства, при которых двое несовершеннолетних заблудились и оказались на территории Азербайджана.