Հենրի Քիսինջերը Արևմուտքին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում ռուսական ուժերին ջախջախիչ պարտության մատնելու փորձերը
Հենրի Քիսինջերը Արևմուտքին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում ռուսական ուժերին ջախջախիչ պարտության մատնելու փորձերը՝ զգուշացնելով, որ դա աղետալի հետևանքներ կունենա Եվրոպայի երկարաժամկետ կայունության համար, գրում է The Telepgraph-ը։
ԱՄՆ նախկին պետքարտուղարը և «սառը պատերազմի» ժամանակ ԱՄՆ-Չինաստան մերձեցման ճարտարապետը Դավոսի ֆորումում ասել է, որ Արևմուտքի համար ճակատագրական կլինի, եթե նա ենթարկվի պահի տրամադրությանը և մոռանա Ռուսաստանի պատշաճ տեղը եվրոպական ուժերի հավասարակշռության մեջ:
Քիսինջերն ասել է, թե չի կարելի թույլ տալ, որ պատերազմը երկար ձգվի։ «Բանակցությունները պետք է սկսվեն մոտակա երկու ամիսների ընթացքում, քանի դեռ բանը չի հասել ցնցումներին ու լարվածությանը, որոնք հաղթահարելը հեշտ չի լինի։ Իդեալականն այն կլինի, որ բաժանարար գիծը նախկին վիճակին վերադարձվի: Դրանից հետո պատերազմի շարունակությունը կլինի ոչ թե Ուկրաինայի ազատության համար, այլ կլինի նոր պատերազմ հենց Ռուսաստանի դեմ»,- ասել է նա։
Նա Համաշխարհային տնտեսական ֆորումին հայտարարել է, որ Ռուսաստանը 400 տարի եղել է Եվրոպայի կարևոր մասը և կրիտիկական պահերին եվրոպական ուժերի հավասարակշռության երաշխավորը: Եվրոպական առաջնորդները ուշադրությունից չպետք է բաց թողնեն ավելի երկարաժամկետ հարաբերությունները և չպետք է Ռուսաստանին Չինաստանի հետ մշտական դաշինքի մղելու ռիսկի դիմեն:
«Հուսով եմ, որ ուկրաինացիները իմաստնությամբ կհամապատասխանեն իրենց հերոսությանը»,- ասել է նա՝ հավելելով, որ երկրի ճիշտ դերը չեզոք բուֆերային պետություն, այլ ոչ թե Եվրոպայի սահման լինելն է, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.