Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Սյունիքի մարզ
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Մայիսի 24-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են մարզպետարանից, հանդիպման ժամանակ դեսպանն ընդգծել է, որ հասկանում է՝ հիմա մարտահրավերներով լի շրջան է Սյունիքի համար: Նա հավելել է, որ դեսպանատունը շարունակում է իր աջակցությունն ԱՄՆ կառավարության տարբեր կառույցների միջոցով։
Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ներդրումներով մարզում իրականացված ծրագրերի, հատկապես՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով գյուղական համայնքներում կատարված աշխատանքների համար՝ ցանկություն հայտնելով դրանք շարունակելի տեսնել։
Մարզպետը նաև կարևորել է դեսպանի՝ պարբերաբար Սյունիք այցելելը՝ նշելով, որ տեղի բնակիչների համար դա որոշակի ցուցիչ է։
Բարձրաստիճան դիվանագետն ու մարզի ղեկավարը մի շարք հարցեր են քննարկել՝ ուղղված մարզի սոցիալ-տնտեսական, ճանապարհաշինական, գյուղատնտեսական, տնտեսության դիվերսիֆիկացման, կրթական, երիտասարդական հարցերին, Սյունիքի զարգացման ուղղություններին։
Դեսպանը կարևորել է հատկապես Սյունիքում զբոսաշրջության զարգացումը՝ նշելով, որ այս առումով մարզը մեծ ներուժ ունի, ու դա պետք է ներկայացնել մարդկանց։
Կողմերի միջև հետագա համագործակցության և փոխգործակցությունը շարունակելու պայմանավորվածություն է ձեռքբերվել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 14:06
Российская сторона выражает признательность Азербайджану за оказанное содействие в возвращении на родину российских граждан, пребывавших в Иране в момент атаки Израиля. Об этом говорится в сообщении МИД РФ.
-
2025-06-14 14:03
Армия обороны Израиля (ЦАХАЛ) расширяет масштабы военной операции против ядерной программы Ирана и наносит удары по десяткам военных объектов. Об этом заявил советник канцелярии израильского премьера Бениамина Нетаньяху Дмитрий Гендельман.
-
2025-06-14 14:02
Депутат Государственной Думы и директор Института стран СНГ Константин Затулин прокомментировал усиливающуюся антироссийскую риторику Азербайджана. В интервью изданию «Свободная пресса» он отметил, что официальный Баку, используя любые поводы, стремится дискредитировать российскую позицию, особенно в контексте карабахского конфликта.
-
2025-06-14 13:59
В Израиле среди армян, к счастью, пострадавших нет. Об этом Новости Армении-NEWS.am сообщил архимандрит (вардапет) Эммануэл Атаджанян.