Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը մայիսի 24-ին Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։
«Նորին Ս. Օծութեան պատուիրակութեան մաս կազմեցին Բերիոյ հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մասիս Եպս. Զոպուեան, Հ.Յ.Դ. Լիբանանի կեդրոնական կոմիտէի և խորհրդարանի հայկական պլոքի ներկայացուցիչ երեսփոխան Յակոբ Բագրատունի, Սուրիոյ խորհրդարանի երեսփոխան Ժիրայր Ռէիսեան, Սուրիոյ Հ.Յ.Դ. կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Վրէժ Եագուպեան, Բերիոյ հայոց թեմի Ազգ. Իշխանութեան ատենապետ Սիւնպիւլ Սիւնպիւլեան, Ազգ. Կեդրոնական Վարչութեան անդամ Հրաչ Յակոբեան և Ազգ. բարերար Սուրէն Վարդանեան։
Նախագահ Ալ֊Ասատ ջերմօրէն ողջունեց Վեհափառ Հայրապետին և իրեն ընկերակցող պատուիրակութեան այցելութիւնը։ Նախագահը իր խօսքին մէջ յիշեց Օսմանեան պետութեան կողմէ գործադրուած Հայոց Ցեղասպանութիւնը և ընդգծեց, թէ պատմութիւնը կը շարունակուի Սուրիոյ մէջ։ Ան նշեց հայոց ներդրումը Սուրիոյ զարգացման ու յառաջդիմութեան մէջ և շեշտեց, որ հայ համայնքը անբաժան մասնիկն է Սուրիոյ հասարակութեան։
Նորին Ս. Օծութիւնը, իր կարգին, բարձր գնահատեց Սուրիոյ պետութեան աջակցութիւնը հայ համայնքի վերականգնման։ Վեհափառ հայրապետը վստահեցուց, թէ Սուրիոյ հայութիւնը ամէն գնով սատար պիտի հանդիսանայ Սուրիոյ վերաշինութեան ու վերածաղկման աշխատանքներուն։
Հանդիպումը առիթ հանդիսացաւ քննարկելու շրջանի տագնապներն ու խնդիրները։ Ապա, Նախագահ Ալ֊Ասատին պարզուեցան Սուրիոյ հայութիւնը դիմագրաւող դժուարութիւնները։
Աւարտին, Վեհափառ հայրապետը նախագահին նուիրեց Բարձրբերդի Աւետարանի օրինակ մը և իր հեղինակած The Armenian Church գիրքի արաբերէն թարգմանութիւնը։
Յայտնենք, որ Վեհափառ հայրապետը նոյն օրը յաջորդաբար այցելեց Սուրիոյ Կրօնից նախարար Ահմատ Ապտ Ալ֊Սաթար Ալ֊Սայէտին, վարչապետ Հուսէյին Արնուսին և Ասորի Ուղղափառ Եկեղեցւոյ պետ Աֆրամ Բ. Պատրիարքին (Յոյն Ուղղափառ և Կաթողիկէ Եկեղեցիներու պետերը երկրէն բացակայ ըլլալնուն պատճառով անոնց հետ հանդիպում տեղի չունեցաւ)»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 17:07
«Люди, которые по устным указаниям Алиева пытаются исказить Конституцию РА, внезапно вспомнили, что законы РА важны, когда в Швеции принимается арбитражное решение, требующее приостановить посягательства Никола на АО "Электрические сети Армении" (на время забудем, что этот так называемый закон на самом деле был "слеплен" за несколько дней и очевидно противоречит Конституции – это николовская пустышка)», – пишет военный эксперт Карен Вртанесян
-
2025-07-23 17:04
Решение Арбитражного института Торговой палаты Стокгольма подлежит немедленному исполнению. Об этом заявил в ходе пресс-конференции руководитель инициативы "Армения – это я", экономист Наири Саркисян.
-
2025-07-23 16:58
Председатель Комиссии по регулированию общественных услуг Армении не уполномочен оценивать вопрос применимости мер по обеспечению, предусмотренных актом, принятым 22 июля 2025 года, в результате арбитражного спора, учитывая, что порядок признания и исполнения иностранных арбитражных решений определен законодательством Армении и международными договорами. Об этом говорится в заявлении, распространенном главой КРОУ в связи с муссируемыми в прессе сведениями.
-
2025-07-23 16:52
Власти Армении уже согласились передать США контроль над «Зангезурским коридором», который должен соединить основную часть Азербайджана с Нахичеванью, утверждает издание Periodista Digital, ссылаясь на содержание «секретного меморандума» между Арменией, Азербайджаном и США