Սպանդ՝ Տեխասի տարրական դպրոցում. Կա 21 զոհ
Տեխասի հարավում տարրական դպրոցում հրաձգության հետևանքով զոհվել է 21 մարդ, որոնցից 19-ը՝ երեխաներ։ Այս մասին հայտարարել է Տեխաս նահանգի սենատոր Ռոլանդ Գուտիերեսը՝ հղում անելով Texas Rangers-ին, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։
Նահանգապետ Գրեգ Էբոթը հրաձգությունից ժամեր անց մամուլի ասուլիսում հայտնել է, որ հրաձգության հետևանքով զոհվել է 14 դպրոցական և մեկ ուսուցիչ։ Սակայն ավելի ուշ սենատոր Գուտիերեսը, վկայակոչելով Տեխասի ոստիկանությանը, CNN-ին հայտնել է, որ զոհերի թիվը հասել է 21-ի՝ 19 երեխա և 2 մեծահասակ:
Տեխասում երեքշաբթի օրը տեղի ունեցած սպանդի դրդապատճառները դեռևս հայտնի չեն։ Վերջին տարիներին ԱՄՆ-ում նման դեպքերը սովորական են դարձել։
Նահանգապետ Էբոթն ասել է, որ կասկածյալը, ըստ ականատեսների, մեքենայով մոտեցել է դպրոցի կամպուսին, մտել դպրոցի շենք։ Նրա մոտ ատրճանակ և, հնարավոր է, հրացան է եղել։
Քննիչները տեղեկություններ ունեն, որ դպրոցում կրակ բացելուց առաջ Ռամոսը սպանել է իր տատիկին։ Այս մասին հաղորդում է CBS News-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների անանուն աղբյուրներին։
Կասկածյալը՝ 18-ամյա Սալվադոր Ռամոսը, սպանվել է դեպքի վայրում՝ ոստիկանների կողմից, ասել է նահանգապետը։
«Նա կրակել և սպանել է սարսափելի ու անհասկանալի կերպով 14 աշակերտի և ուսուցչի։ Հաղորդվում է, որ հարձակվողը՝ պարոն Ռամոսը, սպանվել է ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ»,- ասել է Էբոթը։
Նախագահ Ջո Բայդենն արդեն տեղեկացվել է Տեխասում տեղի ունեցած ողբերգության մասին, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։ Բայդենին «կշարունակեն պարբերաբար տեղեկացնել, երբ մանրամասները հայտնի դառնան»,- հավելել է նա:
Ջո Բայդենը կարգադրել է, որ Սպիտակ տան և դաշնային այլ շենքերի վրա իջեցվեն ամերիկյան դրոշները՝ ի նշան Տեխասի տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհերի հանդեպ հարգանքի։
Նախագահի հայտարարության մեջ ասվում է, որ դրոշները իջեցված կմնան մինչև մայիսի 28-ի օրվա ավարտը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 08:14
Весь ближневосточный "сыр-бор" вокруг иранской ядерной программы преследует всего лишь одну цель – не дать кому-либо возможности противостоять западной гегемонии в регионе, отмечает колумнист Sputnik Армения Арман АБОВЯН.
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении