Մանուկյան․ Հայաստանի նախագահի աթոռը զբաղեցնող անձը չի կատարում իր վրա դրված գործառույթները
Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը դադարել է կատարել Սահմանադրությամբ իր վրա դրված գործառույթները։ Այս մասին հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով ցուցարարներին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները ի նշան բողոքի ամեն օր արգելափակում են այս կամ այն հաստատությունը։ Այսօր ցուցարարները եկել էին նախագահի նստավայր՝ վերջինիս պասիվ պահվածքից իրենց ծայրահեղ դժգոհությունն արտահայտելու համար։ Մանուկյանը նշեց, որ ժողովուրդն իր գործողություններով ցույց է տալիս վերաբերմունքը գերատեսչությունների նկատմամբ, որոնք երկար ժամանակ չեն ծառայում Հայաստանի, Արցախի, հայության շահերին։
«Նրանք դադարել են Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավորներ լինել»,- ասաց Մանուկյանը՝ ակնհայտորեն նկատի ունենալով ինչպես գործող նախագահին, այնպես էլ նրա նախորդին։
«Ավելի քան մեկ տարի է, ինչ Հայաստանի տարածքի մի մասը օկուպացված է. զրո արձագանք։ Օրերս Բրյուսելում վարչապետի աթոռը զբաղեցնողը գնաց հերթական խայտառակ զիջմանը․ զրո արձագանք։ Ամեն օր կիրառվում են հակաժողովրդական գործողություններ՝ զրո արձագանք։ Իշխանությունները պառակտում են ժողովրդին․ զրո արձագանք. Սա ընդամենը արարաողակարգային կերպար է, որի հետ կարելի է լուսանկարվել։ Նրա արդյունավետությունն ու իմաստը զրոյական են»,- ընդգծեց Մանուկյանը՝ հավելելով. «Այստեղից մենք ասում ենք, որ Բրյուսելի հանդիպմանը Հայաստանից ցուցանակով նստածը Հայաստանի հետ կապ չունի, նա Հայաստանի ժողովրդի անունից խոսելու մանդատ չունի»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.