«Հայաստան» դաշինք․ Ադրբեջանը շատ է շտապում
Ադրբեջանը շատ է շտապում, քանի որ տեսնում է, որ Նիկոլ Փաշինյանը բանակցություններ վարելու մանդատ չունի։ Այս մասին մայիսի 25-ին նախագահական նստավայրի մոտ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նա հիշեցրեց, որ 2021 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից ասել է, որ Հադրութի և Շուշիի ապաօկուպացիան, Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի խթանումը բխում է Հայաստանի շահերից, 2021 թվականի սեպտեմբերին նա այլևս չէր արտասանում «Արցախ» բառը, իսկ հիմա հասել են «Ղարաբաղի էթնիկ բնակչություն» ձևակերպմանը։
«Ինչո՞վ է առաջնորդվում Նիկոլ Փաշինյանը՝ մեզ տանելով այս զիջումներին։ Ի վերջո, նա գիտի, որ իր հեռանալով իրավիճակը կփոխվի, բայց փորձում է բանը հասցնել նրան, որ Ղարաբաղը հայտնվի Ադրբեջանի կազմում։ Փաշինյանը չի մարմնավորում հայ ժողովրդին, որը միշտ պայքարել է, զարգացել ու զարգացրել»,- հավելեց պատգամավորը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 19:45
Иранские СМИ опубликовали первую серию документов, полученных от израильского режима.
-
2025-06-12 19:44
Полиция Индии пока обнаружила двух выживших при крушении самолета, передает агентство ANI со ссылкой на комиссара полиции Ахмедабада Гьянендру Сингха Малика.
-
2025-06-12 19:37
Армянский народ остановил даже русского царя, остановит и предателя Никола Пашиняна, написал в соцсети первый президент Армении Левон Тер-Петросян, комментируя ситуацию вокруг ААЦ.
-
2025-06-12 19:35
Сегодняшнее внеочередное заседание Совета старейшин Вагаршапата не состоялось. Члены фракции правящей партии «Гражданский договор» бойкотировали заседание, на которое они не пришли.