Մոսկվան տեսնում է ՀՀ-ի, ԱՀ-ի և ՌԴ-ի միջև պայմանավորվածություններին միջամտելու ԵՄ-ի համառ փորձերը
Մոսկվան տեսնում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև պայմանավորվածությունների գործընթացին միջամտելու ԵՄ-ի համառ փորձերը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այո, մենք տեսնում ենք ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավարվածությունների գործընթացին միջամտելու ԵՄ-ի համառ փորձերը, ակնկալում ենք, որ Բրյուսելը կօգնի դրանք կյանքի կոչել, եթե այդքան ուզում է, այլ ոչ թե աշխարհաքաղաքական խաղեր խաղալ, այ դա արդեն մենք չենք ուզում»,- ասել է նա:
Զախարովան նշել է, որ Ռուսաստանի ռազմավարական նպատակը Հարավային Կովկասը կայունության և բարգավաճման գոտու վերածելը և այդ գործընթացին նպաստելն է։ «Այդ ճանապարհին առանցքային խնդիրներից մեկը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորումն է՝ կայուն խաղաղության հաստատման համար։ Այս ուղղությամբ ջանքերի հիմքն առաջնորդների եռակողմ պայմանավորվածություններն են, որոնց մասին մենք բազմիցս խոսել ենք և որոնք հետևողականորեն իրականացվում են։ Ռուսաստանն աջակցություն է ցուցաբերում Երևանին և Բաքվին բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանների սահմանազատման, հանրային կապերի հաստատման և խաղաղության պայմանագրի մշակման հարցում»,- ասել է Զախարովան, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
«Самое серьёзное ограничение, которое вызывает у меня недовольство, — это фактический запрет на выезд из Армении, что мешает моей международной деятельности», — заявил в ходе встречи с журналистами заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.