Բաքուն Էդուարդ Մարտիրոսովին կարտահանձնի հայկական կողմին այս շաբաթ
2022-ի ապրիլին գերեվարված հայ զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին այս շաբաթ կարտահանձնեն Հայաստանին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Թրենդ» գործակալությանը։
Վերջինիս այդ մասին հայտնել է Ադրբեջանական գերիների ու պատանդների տեղեկատվական կենտրոնի համակարգող Ահմեդ Շահիդովը։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Մարտիրոսովի հետ կապը կորել էր ապրիլի 23-ին, զորամասից մարտականի դիրք գնալու ճանապարհին։ Ավելի ուշ պարզվեց, որ զինծառայողը դեռևս չճշտված հանգամանքներում անցել է սահմանն ու հայտնվել ադրբեջանական կողմում։
Ադրբեջանական հեռուստաալիքները հաղորդել են, որ արտահանձնումը տեղի կունենա Աղդամում՝ Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ անձնակազմի հրամանատարության միջնորդությամբ։
Նշվում է նաև, որ հայ զինծառայողի ազատ արձակելու պայմանավորվածությունը ամենայն հավանականությամբ ձեռք է բերվել մայիսի 22-ին կայացած Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպման ժամանակ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 13:35
Инспекционный орган безопасности продуктов питания Армении в рамках проводимого на рынке мороженого мониторинга представил результаты экспертизы образцов, взятых на производственных объектах, принадлежащих ООО «Игит» и «Пинк Берри» и индивидуальному предпринимателю Азату Казанчяну.
-
2025-06-07 13:33
Оппозиционная фракция «Честь имею» Национального Собрания Армении выдвинула кандидатом на пост премьер-министра в рамках инициируемого процесса импичмента главу общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 13:03
Спасатели обнаружили тело женщины в канале рядом с улицей Исакова в Ереване, сообщает пресс-служба МВД Армении.
-
2025-06-07 13:01
В Первопрестольном Святом Эчмиадзине приняли решение впредь реже реагировать на дискредитирующие заявления властей — в частности, на публикации с ненормативной лексикой премьер-министра Никола Пашиняна о Церкви и мирской жизни духовенства. Об этом сообщает газета «Жоховурд» со ссылкой на источники.