Փաշինյան․ Բրյուսելում անկլավների հարց չի քննարկվել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից առնվազն երկուսը ողջունել ու աջակցել են այդ բանակցություններին: Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բրյուսելում Ադրբեջանի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ իր ունեցած հանդիպմանը:
«Համանախագահող երկիրը վերահաստատել է այս սկզբուքնները, որոնք դրված են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում: Ուզում եմ հիշեցնել, որ Մինսկի խմբի համանախագահող հանդիասացող Ռուսաստանի նախագահի հետ մեր երկկողմ հայտարարությանմեջ արձանագրվել է ԼՂ հակամարտության կարևորությունը և ԵԱՀԿ ՄԽ ներուժի օգտագործումն այդ առումով: Բրյուսելում, բնականաբար, ԼՂ հարցով տեղի է ունեցել շատ լուրջ քննարկում, որի արդյունքներով արձանագրվել են Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների տարբերությունները:
Ադրբեջանը համարում է, որ ՂԼ հիմնախնդիրը լուծված է, Հայաստանը համարում է, որ ԼՂ հիմնախնդիրը լուծված չէ և խաղաղության բանակցությունների հնարավոր համատեքստում, գիտեք, որ Ադրբեջանը ներկայացրել է իր 5 սկզբունքները, մենք ներկայացրել ենք մեր դիտարկումներն ու օրակարգը և ասել, որ այդ հենքի վրա պետք է տեղի ունենան բանակցություններ»,-ասաց Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ հայկական կողմի ներկայացրած սկզբունքներում արձանագրված է ԼՂ հայության անվտանգությունը, իրավունքները և ՂԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը. «Քանի որ քննարկումների արդյունքում համաձայնություն չի ձևակերպվել կողմերի միջև, ԵՄ խորհրդի նախագահը որոշել է իր կողմից անել մեկնաբանություններ, որը իր տեսակետով հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեր երկու կողմերի դիրքորոշումներից:
Մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք և այդտեղ որևէ փոփոխություն չկա»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով Շառլ Միշելի հայտարարությանը, թե կողմերը համաձայնեցրել են արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի ու Ադրբեջանի միջով Հայաստանի տարբեր մասերի միջև տարանցումը կարգավորող սկզբունքները, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունից հետո հարց էր ծագում, թե այս ի՞նչ Հայաստանի և Հայաստանի միջև հաղորդակցություն է, և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը մեկնաբանել է, որ խոսքն, օրինակ, Երասխի և Մեղրիի միջև երկաթուղային հաղորդակցության մասին է, որը նաև կարող է դե յուրե ստեղծվել հնարավորություն ավտոմոբիլային հաղորդակցության համար:
Իհարկե, ավտոմոբիլային ճանապարհ ունենք Մեղրիից դեպի ՀՀ բոլոր հատվածներ, բայց երկաթուղային ճանապարհը միայն դրա մասին է»:
Անդրադառնալով անկլավների թեմային՝ ՀՀ վարչապետը նշեց, որ Բրյուսելում նման հարց չի քննարկվել։
«Բայց պետք է իմանանք, որ Ադրբեջանն այդ հարցն ակնարկով կամ ուղիղ, ամենատարբեր ձևաչափերում բարձրացնում է։ Մեր դիրքորոշումն այդտեղ թափանցիկ է և հրապարակային։ Մենք ասել ենք, որ այդ բոլոր պրոցեսներում պետք է խորամուխ լինենք իրավական հիմնավորումների մեջ։ Մենք ասել ենք, որ մինչև այս պահը մեր ուսումասիրություններով չենք արձանագրել, որ դե յուրե ՀՀ տարածքում գոյություն ունեն ադրբեջանական անկլավներ։ Հակառակը, մենք արձանագրել ենք, որ Արծվաշենը դե յուրե ՀՀ տարածք է», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետը շեշտեց՝ որևէ մեկը չի կարող և չի պատրաստվում ժողովրդի թիկունքում՝ առավել ևս Արցախի ժողովրդի, ինչ-որ բան անել։
«Եթե կունենանք կոնկրետ առաջարկ կոնկրետ լուծումների մասին, հանրությունը դրա մասին տեղեկացված կլինի պատշաճ ձևով։ Առանց այդ էլ դրամատիկ վիճակը հնգակի դրամատիզացնելը լավ պրակտիկա չէ։ Մենք պետք է այդ իրավիճակի հետ առնչվենք և իրավիճակի աչքերին ուղիղ նայենք՝ ոչ ավելի, ոչ պակաս», - նշեց Փաշինյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: