Փիլոյան. Անկլավների հարցի լուծումը նույնիսկ հանձնաժողովները չեն պատկերացնում
Սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենա, դա քննարկման թեմա չէ, բայց որ դա տեղի է ունենում ՀՀ–ի համար շատ վատ ժամանակաշրջանում, նույնպես ակնհայտ է, քանի որ Հայաստանը չի կարող հանդես գալ որպես թելադրող կողմ, հետևաբար ռիսկերն այս գործընթացում բավականին շատ են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի դասախոս, քարտեզագետ Արտակ Փիլոյանը։
«Խոսքն առաջին հերթին վերաբերում է անկլավներին։ Դրանք ժամանակին այնպես էին տեղաբաշխված, որ լինեին ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհների վրա, որպեսզի երկրները կախված լինեին միմյանցից։ Անկլավների պարագայում բացվում են շատ հարցեր։ Նախ` զուտ ենթակառուցվածքային տեսանկյունից խնդիր է առաջանում Հայաստանի հարավային հատվածում, բացի դրանից ի հայտ են գալիս նաև իրավական խնդիրներ, որոնց լուծումն այս պահին նույնիսկ հանձնաժողովները չեն պատկերացնում»,– ասաց քարտեզագետը։
Փիլոյանի կարծիքով` ամենաբարձր մակարդակով կան որոշակի պայմանավորվածություններ, սակայն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները մանրամասներ դեռ չեն ներկայացնում մասնագետներին, հանձնաժողովների ներկայացուցիչներին, ուստի կարող են առաջանալ բազմաթիվ հարցեր, որոնք ուղղակի չեն լուծվում։
Քարտեզագետը խորհուրդ է տալիս խնդրին չմոտենալ տարածքներ զիջել–չզիջելու տեսանկյունից, որովհետև թշնամաբար տրամադրված երկրների միջև սահմանազատման աշխատանքները միշտ կարող են ինչ–որ տեղ կանգ առնել, սակայն ճիշտ դիվանագիտության դեպքում հնարավոր է հասնել նպաստավոր արդյունքի` գործընթացից քաղելով առավելագույնը, թեև փոխզիջումներն ու տարածքների փոխանակումները, ըստ նրա, բացառված չեն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.