Մեզ ասաց` դուք հանդիսատես եք. զոհվածների ծնողները դուրս եկան Ջհանգիրյանի հետ հանդիպումից
Զոհվածների հարազատները դուրս եկան ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպումից. արդյունքներից տպավորությունը տարբեր է։
Հայտնել ենք, որ զոհվածների ծնողները պահանջում են, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրգործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունն անցնի դռնբաց։ Բացի այդ, նրանք ուզում են երրորդ անձի կարգավիճակ ստանալ, որպեսզի կարողանան մասնակցել նիստերին և հարցեր ուղղելու հնարավորություն ունենան։
«Գագիկ Ջհանգիրյանը մեզ մեղադրեց, որ օգտագործվում ենք քաղաքական գործիչների կողմից։ Սակայն ես շնորհակալություն եմ հայտնում քաղաքական բոլոր գործիչներին, որոնք մեր կողքին կանգնած են։ Ջհանգիրյանը զոհվածների ծնողներին ասաց` դուք այդ դատի ժամանակ հանդիսատես եք, այդ դատի հետ գործ չունեք։ Շատ տհաճ հանդիպում էր, և նա էլ տրամադրված էր արդեն մեր դեմ»,- ասաց զոհվածներից մեկի հարազատը։
Զոհվածներից մեկ ուրիշի մայրն էլ` Կարին Տոնոյանը, նշեց, որ իրենց խորհուրդ են տվել դատավարական կարգով դիմել նիստերը դռնբաց անցկացնելու համար։ Նրա խոսքով` տրամադրվածությունը դրական էր։
«Մայիսի 30-ին նման միջնորդություն կներկայացվի։ Ջհանգիրյանն ասաց` եթե մեր ցանկությունը չբավարարվի, ապա նա պատրաստ է մեզ նորից լսել։ Այստեղ ենթատեքստ կար, որ մեր պահանջները հաշվի կառնվեն»,- ասաց Տոնոյանը։
Հավելենք, որ զոհվածների հարազատները ԲԴԽ-ի առջև գտնվող «Դիմադրություն» շարժման մասնակիցների հետ քայլերթ են իրականացնում այժմ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.