Սյունիքի մարզպետ․ Անվտանգության ապահովման հարցում ռուս սահմանապահների դերն ամենակարևորն է
Սյունիքում անվտանգության ապահովման հարցում ռուս սահմանապահների դերն ամենակարևորն է։ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանն ասել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Հայտնել ենք, որ Կոպիրկինն այսօր Սյունիք է այցելել, ծանոթացել սահմանային իրավիճակին։
Ղուկասյանը նշել է նաև Սյունիքի խոշոր ձեռնարկություններում ռուսական կապիտալի ներկայության մասին։
Սերգեյ Կոպիրկինն ասել է, որ հայ և ռուս ժողովուրդները կապված են պատմությամբ, մշակույթով, ավանդույթներով, և այդ կապերն ավելի ու ավելի ամրապնդել է պետք․ «Ինչ վերաբերում է Սյունիքին, մարդիկ այստեղ միայն լսելով չէ, որ գիտեն այդ կապերի մասին, նրանք ամեն օր տեսնում են դա»։
Հանդիպմանը ներկա՝ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը նույնպես նշել է անվտանգության առումով ՌԴ սահմանապահների ներկայության կարևորությունը համայնքի համար։
Քննարկվել են տնտեսական, ներդրումային առավել ակտիվ համագործակցությանը, երկկողմ ուղղությամբ զբոսաշրջության զարգացմանը, ենթակառուցվածքներին վերաբերող և այլ հարցեր։
Հանդիպմանը ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն առևտրատնտեսական հարաբերությունների մասին խոսելիս հայտնել է, որ ռուսական կապիտալով ներդրումների ծավալով ՀՀ-ում Սյունիքը Երևանից հետո երկրորդն է։ Նա նաև ասել է, որ ռուսական կողմը պատրաստակամ է զարգացնելու երկրների միջև միջմարզային համագործակցությունը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 13:20
Посольство РФ в Израиле рекомендует россиянам покинуть страну до нормализации обстановки. Об этом 16 июня сообщил российский посол Анатолий Викторов.
-
2025-06-16 13:16
После вчерашнего намека Израиля, похоже, Азербайджан наконец решил исполнить волю Тель-Авива.
-
2025-06-16 13:12
Тегеран продолжает придерживаться обязательств по договору о нераспространении ядерного оружия и по-прежнему считает, что такому оружию не место на Ближнем Востоке. Об этом заявил официальный представитель внешнеполитического ведомства Исламской республики Эсмаил Багаи.
-
2025-06-16 13:10
В советское время для армянской церкви делось больше, чем при нынешних властях Армении. Об этом заявил предстоятель Ширакской епархии ААЦ Микаэл Аджапахян на проходящем в Ереване обсуждении, посвященном проблемам в отношениях государства и церкви.