Последние новости

ԿԱԴՐԵՐ՝ ԹԱԹԱՐ-ՄՈՆՂՈԼԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ

47 տեղակալ, կամ՝ քամուն տված փողեր

Փաշինյանն ունի 2 տեղակալ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ունի 5 տեղակալ։ Էկոնոմիկայի նախարարն ունի 6 տեղակալ, գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարը նույնպես՝ 6 տեղակալ։ Հայաստանում կա 12 նախարարություն և նախարարների կաբինետի անդամների ամբողջ 47 տեղակալ։

ԶԼՄ-ները մշտապես գրում են կառավարության աշխատակազմի ղեկավար, գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախկին նախարար, բոստանային հայտնի մշակաբույսի անվան հետ համընկնող մականունով Արայիկ Հարությունյանի ենթակաների մասին: Վարչապետի աշխատակազմում կա 26 կառուցվածքային ստորաբաժանում։ Յուրաքանչյուրում՝ տասնյակ աշխատակիցներ։ Ինքը՝ Հարությունյանը ունի 5 տեղակալ և 4 օգնական։ Այդ պաշտոնյաների մեջ հատուկենտ են մասնագիտական հմտությունների տիրապետողները։ Կառավարության աշխատակազմի աշխատակիցների թվում չկան օտար մարդիկ, բոլորը ինչ-որ մեկի ազգականն են, սանիկն ու ընկերը։ Նույն կերպ է ձևավորված նաև խորհրդարանի աշխատակազմը, այնտեղ նույնպես պատահական մարդիկ չկան, բոլորը ինչ-որ մեկի ազգականն են, դուստրը, քույրն ու համակուրսեցին:

Փաշինյանի կադրային քաղաքականությունը հարկատուներին ցույց տվեց այն երևույթի ամենագռեհիկ նմուշը, ինչը ժամանակին Տեր-Պետրոսյանը համեմատում էր թաթար-մոնղոլական հորդայի հետ, որտեղ բոլորը կապված են նույն արյամբ։ 47 տեղակալները, անշուշտ, քամուն տված փողեր են, թեև 2018-ին ստանձնելով վարչապետի պաշտոնը՝ Նիկոլ Փաշինյանը խոսում էր պետապարատի կրճատման անհրաժեշտության մասին։

Բոլոր ընկերներին դեսպան է նշանակել

Լիլիթ Մակունցը ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնը ստացել է միայն այն պատճառով, որ Փաշինյանների ընտանիքի մտերիմն է և անգլերեն գիտի:

Տիկինն արդեն ձախողել է ողջ աշխատանքը դիվանագիտական ոլորտում, որի մասին չնչին իսկ պատկերացում չունի։ Նա առաջին դեսպանն է պատմության մեջ, որին ցուցադրաբար անտեսում է ԱՄՆ հայ համայնքը։ Վիկտոր Ենգիբարյանը Գերմանիայում դեսպանի պաշտոնն ստացել է լոկ այն պատճառով, որ մեկ տարի սովորել է այդ երկրում։ Երբ «Գոլոս»-ը հրապարակեց Ենգիբարյանի նշանակման մասին կանխատեսումը, հեղինակից պահանջեցին հերքում տալ, իսկ մեկ շաբաթ անց Ենգիբարյանը նշանակվեց այդ պաշտոնում։

Իսկ այ Սոս Ավետիսյանի նշանակումը Իսպանիայում ՀՀ դեսպան բոլորի համար անակնկալ էր։ Նշյալ նախկին պատգամավորները համաշխարհային մայրաքաղաքներում հայկական ներկայացուցչությունները գլխավորել են հանպատրաստից, չունենալով համապատասխան կրթություն և դիվանագիտական աշխատանքի փորձ: Երեքն էլ լավ հարաբերություններում են Փաշինյանների ընտանիքի հետ։ Դա է հարուստ երկրներում նրանց դեսպան նշանակելու հիմնական պատճառը։

2018թ. մայիսի 8-ին, կրկին առաջադրվելով վարչապետի պաշտոնում, Փաշինյանը հայտարարեց դեսպանների և գլխավոր հյուպատոսների նշանակման պրակտիկան վերանայելու մտադրության մասին: Նա խոստացավ, որ դիվանագետներն այսուհետ հաշվետու են լինելու խորհրդարանի առջև, և որ այդ հարթության վրա կադրային քաղաքականությունը միտված է լինելու արդյունավետության։ Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդի Միսակին Լոս Անջելեսում հյուպատոսի պաշտոնում նշանակելու մասին թերթերը սկսեցին գրել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների 3-րդ փուլի ավարտից անմիջապես հետո…

Իր քաղաքական կարիերայով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը պարտական է հորը՝ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանին, որը բազմիցս լավություն է արել Փաշինյանին։ Հենց այդ պատճառով էլ Ռուբինյան կրտսերը ուսանողական նստարանից ուղիղ գնաց ԱԳՆ-ում բարձր պաշտոնի, իսկ այժմ համատեղում է փոխխոսնակի պաշտոնը Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցչի կարգավիճակի հետ։

Ռուբինյանի խորհրդատուն Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանն է, որը կապ է պահպանում Փաշինյանի հետ և անձնական ընկերություն անում։

Ական դարձավ Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար

Թաթար-մոնղոլական կադրային քաղաքականության սկզբունքն ամենից ակնբախ դրսևորվել է տեղական իշխանության մակարդակով։ Եվ հարցը միայն այն չէ, որ Արարատի նախկին մարզպետ Ռազմիկ Թևոնյանն իր պաշտոնը ժառանգաբար փոխանցել է որդուն, իսկ ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը՝ Հրազդանի քաղաքապետ դարձրել իր որդուն։

Նախկին «հանցավոր քրեաօլիգարխական ռեժիմի» օրոք (Փաշինյանի բնորոշումը) նման նախադեպեր չեն եղել։ Պետության նախկին ղեկավարներից ոչ մեկը կրկնակի ընտրություններ չի անցկացրել առանձին վերցրած համայնքում՝ միայն այն բանի համար, որ քաղաքապետ դարձնի իր ընկերոջը։ Նիկոլը միլիոններ ծախսեց պետբյուջեից՝ իր ընկեր Գարիկ Սարգսյանին երկրորդ փորձից Վեդիի քաղաքապետ դարձնելու համար։ Այդ կերպարի անիրազեկության մասին բազմիցս գրել ենք դեռևս Արարատի մարզպետի պաշտոնում նրա գտնվելու ժամանակ։

Փաշինյանը մտերիմ ընկերոջը Տավուշի մարզպետ նշանակեց լոկ այն պատճառով, որ Իջևան խոշորացված համայնքի բնակիչները չէին քվեարկի Հայկ Ղալումյանին քաղաքապետի պաշտոնում ընտրելու օգտին։ Ստանալով մարզպետի պաշտոնը՝ Ղալումյանն անմիջապես Գանձաքար համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակեց իր ընկերոջը՝ Վարդգես Դովլաթբեկյանին։ Հայկի եղբայրը՝ Վահե Ղալումյանը արդեն երկու անգամ պատգամավոր է ընտրվել միայն այն պատճառով, որ նույնպես վաղուց ընկերություն է անում Փաշինյանի հետ։ Վահե Ղազարյանը ստացել է ոստիկանապետի պաշտոնը, քանի որ Փաշինյանի համադասարանցին ու ընկերն է, իսկ ոմն Աննա Կարապետյանը Սիսիանի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետի պաշտոնն ստացել է այն բանի դիմաց, որ ցուցմունք է տվել նախկին քաղաքապետ, այժմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի դեմ։ Ցուցմունքները տրվել են այն ժամանակ, երբ Սարգսյանը քաղբանտարկյալ էր։

Պետության ղեկավարներից ոչ մեկը Նիկոլի պես հաճույքով չի խրախուսել փախստակներին։ Էդմոն Մարուքյանը հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը ստացավ միայն այն բանի համար, որ դատարան է դիմել Վանաձորի ընտրություններում «Մամիկոն Ասլանյան» դաշինքի հաղթանակից հետո: Դե ֆակտո վերընտրված Ասլանյանը շինծու մեղադրանքով գտնվում է բանտում, իսկ նրա տեղը պաշտոնակատարի կարգավիճակով զբաղեցրել է քրեական շրջանակներում լավ հայտնի Արկադի Փելեշյանը՝ Ակա մականունով։ Փաշինյանն անձամբ նշանակեց Փելեշյանին՝ լիովին վստահ լինելով ռեժիմի հանդեպ նրա անվերապահ հավատարմության հարցում։ Նրանք, ում հետույքը մաքուր չէ, միշտ հավատարիմ են իշխանություններին: Լուրեր են շրջում, որ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը լուրջ կոմպրոմատ ունի Ակայի դեմ

Բարձրագույն կրթության կեղծ վկայականներով մարզպետների մասին չեմ հիշատակի. հիշեցնեմ միայն, որ այսօր պետկառավարման համակարգում կադրերն ընտրվում են բացառապես կապիտուլյանին անձնական նվիրվածության սկզբունքով։ Նախարարություններում վաղուց արդեն ավարտվել են կրճատումները քաղաքական սելեկցիայի սկզբունքով. կրճատման տակ են ընկել նրանք, ովքեր անհամաձայնություն են հայտնել ռեժիմի քաղաքականությանը։ Թաթար-մոնղոլական սկզբունքով կադրերի ընտրության առումով հատկապես օրինակելի է Գյումրիի քաղաքապետարանը։ Այնտեղ հավաքվել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի և Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի հարազատները։

Ո՞վ է «Սևան» ազգային պարկի աղետալի վիճակի պատճառը

Մեկ հրապարակման շրջանակներում անհնար է ներկայացնել թաթար-մոնղոլական սկզբունքով իրականացվող կադրային քաղաքականության կործանարար ազդեցության բոլոր դեպքերը։

Ընթերցողի ուշադրությունը չչարաշահելու համար՝ սահմանափակվեմ թռուցիկ հիշատակմամբ, որ «Սևան» ազգային պարկում տիրող աղետալի վիճակի գլխավոր պատճառը Արման Աբելյանի նշանակումն էր «Սևան» ազգային պարկ»-ի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար: ԶԼՄ-ները պարբերաբար տեղեկություններ են հրապարակում այն մասին, որ այդ կազմակերպությունը անգործության է մատնված և պարտքեր է կուտակում, իսկ ապաշնորհ չինովնիկին ղեկավար պաշտոնի է դրել բնապահպանության նախկին նախարար, ներկայումս Վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։ Այդ պարոնայք մտերիմ են դեռևս ուսանողական նստարանից։

Դե, և բոլորովին հակիրճ՝ այն մասին, որ արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանը ՊԵԿ նախագահի պաշտոնում գրեթե ավարտել է կադրային զտումները, որոնցից ամենաշատը տուժել է կենտրոնական ապարատը, որտեղից հեռացել են փորձառու մասնագետները։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • "ЧУДО ТРАМПА" – ЭТО СОГЛАСИЕ ПАШИНЯНА НА РАСЧЛЕНЕНИЕ СЮНИКА В УПАКОВКЕ ПЕРЕАДРЕСАЦИИ ПОЛНОМОЧИЙ ПО КОНТРОЛЮ…
    2025-07-31 08:51

    В августе 2024 г. верхушка режима объявила о совместном решении Еревана и Баку изъять из текста межгосударственного соглашения о мире статью о региональных коммуникациях, однако уже в начале января 2025 г. Алиев прибегнул к угрозам, требуя предоставить ему "коридор" через Зангезур. Апшеронский султан тогда заявил, что "Зангезурский коридор" - это термин, который уже вошел в международный обиход. Август 2025 г. – это уже новые реалии, события в мире и регионе развиваются ускоренными темпами…

  • ЗАВТРА НЕ ПРОСТИТСЯ!..
    2025-07-30 10:34

    20 политзаключенных из числа соратников архиепископа Баграта Галстаняна – это только часть граждан, находящихся под арестом по политическим причинам. 27-летний Агван Аршакян не так давно победил рак, он пока остается под наблюдением врачей, нуждается в режимном питании и длительном пребывании на свежем воздухе. Тюремный режим не способствует соблюдению этих правил, а потому у политзаключенного наметились скачки артериального давления, отнялась рука. Невзирая на это, Аршакяну не предоставлена возможность пройти обследование, о чем сообщил его адвокат Вараздат Арутюнян. О политзаключенных Андранике Чамичяне и Игоре Саркисяне до СМИ доходят скупые сведения, о других политзаключенных известно только то, что правящий режим не считает их аресты политическими.

  • НИКОЛ ЛГАЛ, НИКОЛ ЛЖЕТ, НИКОЛ БУДЕТ ЛГАТЬ
    2025-07-30 08:42

    5 августа будем отмечать 6-ю годовщину митинга в Степанакерте (2019 г.), с трибуны которого Пашинян озвучил без ссылки на первоисточник фразу Светлой памяти полевого командира Леонида Азгалдяна: "Арцах – это Армения, и точка!". 21 мая 2020 г., высшее руководство Армении во главе с Пашиняном присутствовало на церемонии инаугурации президента Республики Арцах Араика Арутюняна, которая впервые проводилась в Шуши. В ноябре того же года по итогам 44-дневной войны, которую в народе называют "договорной", Шуши оказался под контролем азербайджанцев, а Пашинян объявил с трибуны парламента, что "Шуши мрачный, несчастный и бесцветный город", после чего задался вопросом: "Нам нужен был Шуши?".

  • 7 ЛЕТ НАЗАД ПЛЮНУЛ В КОЛОДЕЦ, ИЗ КОТОРОГО ПЬЕТ СЕГОДНЯ…
    2025-07-28 09:51

    Вардан Гукасян лучше всех знает детали отлучения от должности мэра Гюмри В. Самсоняна, назначенного по итогам сделки экс-мэра Самвела Баласаняна и ГД. Условия сделки ему тоже известны во всех подробностях, включая назначение сына экс-мэра на должность Чрезвычайного и Полномочного Посла РА в Ираке. Гукасяну известны также причины последующего отзыва и заключения Баласаняна-младшего сначала под домашний, а потом под тюремный арест.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ