Последние новости

Մայիսի 28-ին Երևանում և Ստեփանակերտում երկու մեծ հանրահավաքներ են նախատեսված

Ընդդիմադիրները վաղը առավոտից կշարունակեն անհնազանդության ակցիաները։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ասաց «Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Վաղը անհնազանդության ակցիաներ կլինեն նաև մարզերում։ Վաղը մենք հանրահավաք չենք ունենա, քանի որ մեզ համար աշխատանքային օր է լինելու»,- ասաց նա։

Ընդդիմությունը վաղը պատրաստվելու է հաջորդ օրվա մեծ հանրահավաքին։

Սաղաթելյանը նշեց, որ մայիսի 28-ին Երևանում և Ստեփանակերտում ժամը 18-ին երկու մեծ հանրահավաքներ են նախատեսված։ Մինչ այդ՝ ժամը 16-ից ընդդիմադիրները ավտոերթով շարժվելու են Սարդարապատից Ֆրանսիայի հրապարակ։ Հանրահավաքի ավարտից հետո կլինի երթ։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ