Последние новости

Թուրքիայի ԱԽ-ը հայտարարել է «հակաահաբեկչական գործողությունների» մասին

Թուրքիայի զինված ուժերը նոր հակաահաբեկչական գործողություններ են մշակում, դրանք ուղղված չեն այլ երկրների տարածքային ամբողջականության դեմ։ Այս մասին ասվում է Թուրքիայի Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ։

«Հայտարարվել է, որ գործողությունները, որոնք մշակվում կամ մշակվելու են մեր հարավային սահմաններում, չեն ազդում մեր հարևանների տարածքային ամբողջականության վրա և ազգային անվտանգության անհրաժեշտություն են»,- ասվում է Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ։

Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստը տեղի է ունեցել այսօր, որը տևել է երեք ժամ։

Երկուշաբթի օրը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ զինված ուժերը հակաահաբեկչական գործողություններ են սկսելու երկրի սահմաններին։ ԶԼՄ-ների տվյալներով՝ գործողությունները տեղի կունենան Սիրիայի չորս շրջաններում։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ