Հայաստան է ժամանել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Փարիզի քաղաքապետը: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Անն Իդալգոյին դիմավորել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
Ողջույնի խոսքում Երևանի առաջին փոխքաղաքապետը հույս է հայտնել, որ Երևանի քաղաքապետարանում առաջիկա հանդիպումների ընթացքում քննարկվելու են ոչ միայն ծրագրերը, որոնք արդեն իսկ իրականացվել են երկու մայրաքաղաքի միջև, այլև վստահեցրել է, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում կհաջողվի համաձայնության գալ գործակցության նոր ոլորտների շուրջ:
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հավաստիացրել է, որ քաղաքին, որը Փարիզին տվել է, օրինակ, «Թումո»-ի գաղափարը, Ֆրանսիայի մայրաքաղաքը պատրաստ է աջակցել ու զորակցել ամեն ինչում՝ հնարավորությունների սահմանում։
Այցի շրջանակում նախանշված է Փարիզի քաղաքապետի հանդիպումը Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն Հայաստանի և Ֆրանսիայի մայրաքաղաքների հետագա գործակցությանն ու ընթացիկ ծրագրերին վերաբերող հարցեր:
Armenia today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.