Արամ Ա կաթողիկոսն Անթիլիասում ընդունել է Արցախի ԱԺ նախագահին
Հինգշաբթի, 26 Մայիս 2022-ին, Անթիլիասի Մայրավանքի գրասենեակում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի նախագահ Արթիւր Թովմասեանի և իրեն ընկերակցող պատուիրակութեան այցելութիւնը։
Հանդիպման Վեհափառ Հայրապետի կողքին ներկայ էր Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսեան։ Հանդիպման ընթացքին Ազգ. Ժողովի նախագահն ու պատուիրակութիւնը Նորին Ս. Օծութեան ներկայացուցին Արցախի պարզած ներկայ կացութիւնը, ինչպէս նաև իրենց պահանջները։
Վեհափառ Հայրապետը ողջունելով ներկաները՝ յիշեցուց, թէ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը միշտ եղած է Արցախի ժողովուրդի կողքին և զօրակից անոր կամքը արտայայտող ինքնիշխանութեան՝ զայն նկատելով ժողովուրդի իրաւունքը, թէ՛ պատմական և թէ՛ իրաւական առումով։ Այս առիթով, Վեհափառ Հայրապետը վերահաստատեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան՝ թեմերուն և ժողովուրդին ամբողջական զօրակցութիւնը Արցախի ժողովուրդին։
Armenia today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-01 19:49
Документы, касающиеся уточнения границ между Арменией и Азербайджаном, о судьбе которых высказывался депутат Тигран Абрамян из блока "Честь имею", были переданы в Министерство обороны, сообщает Комитет кадастра.
-
2024-05-01 19:46
В Министерстве обороны Армении опровергли муссируемую информацию о сдаче 2 позиций.
-
2024-05-01 19:44
Верховный представитель Альянса цивилизаций ООН Мигель Анхель Моратинос напомнил Баку о необходимости защиты религиозного наследия.
-
2024-05-01 19:41
Участник 44-дневной войны Ишхан Геворкян с 18:00 часов 1 мая начал 72-часовую сидячую забастовку перед зданием правительства Армении.