Կոպիրկինն այցելել է Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության Մեղրու սահմանապահ ջոկատ
Մայիսի 25-ին Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպեց Մեղրիի քաղաքապետ Բագրատ Զաքարյանի հետ։
Այցի մանրամասները հայտնում են դիվանագիտական առաքելության մամուլի ծառայությունից։
Քաղաքի ղեկավարը դիվանագիտական առաքելության ղեկավարին ծանոթացրել է համայնքի կյանքին, ներկայացրել նաև դրա հետագա զարգացման հեռանկարային ուղղություններ։ Զաքարյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմի աջակցությամբ Մեղրիում իրականացվող սոցիալ-տնտեսական, մշակութային, հումանիտար և կրթական ծրագրերի համար։
Անվտանգության ապահովման տեսանկյունից կարևորելով ռուս սահմանապահների ներկայությունը՝ քաղաքապետը երախտագիտություն է հայտնել տարբեր խնդիրների լուծման գործում ցուցաբերած աջակցության համար։
Կոպիրկինն իր հերթին ընդգծել է ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների կարևորությունը աշխարհաքաղաքական բարդ իրավիճակի ֆոնին։ Դիվանագիտական առաքելության ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է զգալի դերակատարում ունենալ Հայաստանի անվտանգության ապահովման գործում՝ նշելով, որ Հայաստանի կառավարության հետ համաձայնությամբ տարածաշրջանի սահմաններին տեղակայված ռուս սահմանապահները նշանակալի ներդրում ունեն կայունության պահպանման գործում։
Կոպիրկինը նշել է միջտարածաշրջանային կապերի հետագա ամրապնդման առկա նախադրյալները, այդ թվում՝ մշակույթի և կրթության ոլորտում։
Զաքարյանի ուղեկցությամբ Կոպիրկինն այցելել է Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության Մեղրիի սահմանապահ ջոկատ, որտեղ ծանոթացել է ծառայության պայմաններին և Հայաստանի սահմանի այս հատվածում տիրող իրավիճակին։
Verelq.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.