Կապանում Իրանի հյուպատոսությունը նոր համագործակցությունների հնարավորություն կստեղծի
Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի հյուպատոսություն ունենալու մասին իրանական և հայկական կողմերի միջև պետական մակարդակով համաձայնություն կա: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: «Աշխատանքները սկսվել են, բայց դեռ համապատասխան տարածքը ձեռք չենք բերել: Դա ապացուցում է այս մարզի կարևորությունը Իրանի և Հայաստանի համար »,-հավելեց նա:
Զոհուրիի խոսքով` դա շատ լավ հնարավորություն կստեղծի Հայաստանի սահմանակից մարզերի և Իրանի սահմանակից նահանգների` Թավրիզի, Արևմտյան Ատրպատականի հետ համագործակցության առումով, առևտրաշրջանառությունը կարող է նոր թափ և նոր իմաստ ստանալ:
«Տարբեր ուղղություններով համագործակցություններ ենք նախատեսում սահմանակից նահանգների և մարզերի միջև` գիտական, համալսարանական, տնտեսական և այլ ոլորտներում, նաև զբոսաշրջության ոլորտում շատ լավ նախագծեր ենք մշակում, որը մոտ ապագայում Սյունիքում տեղի կունենա, և դա կարող է օգնել երկու երկրների ժողովուրդներին միմյանց հետ ավելի լավ ծանոթանալու գործում»,-ասաց նա:
2021 թվականի դեկտեմբերի 29-ին Իրանի կառավարությունը հավանություն էր տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ երկրի արտաքին գործերի նախարարության առաջարկին: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը «Արմենպրես»-ին տեղեկացրել էր, որ Հայաստանն աշխատում է փոխադարձության սկզբունքով Իրանում գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 14:19
Сторонники «Священной борьбы» Артур Демирчян, Лусине Григорян и Овнатан Демирчян, проводившие мирную акцию протеста, подгвергнуты приводу.
-
2025-07-30 14:16
Глава азербайджанской диаспоры на Урале Шахин Шыхлински объявлен МВД России в розыск по уголовной статье, следует из базы ведомства.
-
2025-07-30 14:15
Генпрокуратура обратилась в Антикоррупционный суд с требованием признать недействительной продажу земель в селе Мхчян Араратской области членам семьи экс-премьера Овика Абрамяна.
-
2025-07-30 13:33
Для проверки достоверности слов Никола Пашиняна необходимо сначала представить запись радиопереговоров в автомобилях, которая была уничтожена. Об этом заявил Раффи АСЛАНЯН, адвокат потерпевшей стороны по делу Соны Мнацаканян, погибшей в результате наезда кортежа Никола Пашиняна.