Առաջարկվել է ստեղծել Արցախ-Լիբանան բարեկամական շրջանակ
Մայիսի 26-ին ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության այցը Լիբանան ամփոփվել է «Շաղզոյյան» կենտրոնում ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անդամների հետ կայացած հանդիպմամբ։
Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, երեսփոխան Հակոբ Բագրատունին, ողջունելով Արցախի պատվիրակությանը, վստահեցրել է, որ Արցախի ուղղությամբ ՀՅԴ Լիբանանի կառույցների աշխատանքները շարունակական են լինելու։
Արթուր Թովմասյանն իր հերթին երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության համար և պատվիրակության անունից արժևորել լիբանանահայ համայնքի, հատկապես Լիբանանի դաշնակցական կառույցների Արցախի Հանրապետության կայացմանն ունեցած անսակարկելի գործունեությունը։
Միաժամանակ Արցախի խորհրդարանի նախագահը Հակոբ Բագրատունուն առաջարկել է ստեղծել Արցախ- Լիբանան բարեկամական շրջանակ, որի կազմում կարող են ընդգրկվել պատգամավորներ, գործող ու նախկին նախարարներ և այլ բնագավառի ներկայացուցիչներ։
Հակոբ Բագրատունին մեծ խանդավառությամբ է ընդունել առաջարկը և պատրաստակամություն է հայտնել այդ ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.