Последние новости

Ընդդիմության կողմնակիցները փակել էին Սոթք-Քարվաճառ միջպետական ճանապարհը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր կեսօրին` մոտավորապես ժամը 13-ին, «Դիմադրություն» շարժման կողմնակիցները փակել էին Սոթք–Քարվաճառ միջպետական ճանապարհը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ակցիայի մասնակիցներից մեկը` նշելով, որ ակցիան բավականին բազմամարդ է եղել։

 


Ակցիային մասնակիցների մեծամասնությունը նախկին Գեղամասար համայնքի բնակիչներն էին (խոշորացումից հետո Գեղամասարը մտել է Վարդենիս համայնքի մեջ)։ Ակցիային մասնակցում էր նաև Գեղամասարի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը։

Ոստիկանությունը ակցիայի մասնակիցներից պահանջեց բացել միջպետական ճանապարհը։ Հակոբ Ավետյանն ասաց, որ իրենք իրենց պահանջների կատարման համար խաղաղ ակցիա են իրականացնում։

Կարճ ժամանակ անց ոստիկանները բերման ենթարկեցին Գեղամասարի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանին և Վարդենիսի «Միասնական Վարդենիս» դաշինքի ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանին։

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ընդդիմության կողմնակիցները փակել էին նաև Երևան–Սևան ճանապարհը, որտեղ լարված իրավիճակ էր ստեղծվել։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ