Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ․ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ ՏԱՆՈՒՄ Է ՆՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ
20-րդ դարասկզբում, երբ թուրքերը բացարձակ չէին թաքցնում հայերի նկատմամբ իրենց ծրագրերը, հայ մտավորականությունը մինչև վերջ չէր հավատում, որ նույն այդ թուրքերը պատրաստվում են ցեղասպանել մի ամբողջ ժողովրդի, և իր ապագա դահիճների հետ նարդի էր խաղում։ Այժմ էլ՝ 21-րդ դարում, նույն անհեթեթ վիճակն է ստեղծվել, երբ ՀՀ գործող իշխանությունները փորձում են խաղաղության օրակարգ ստեղծել 44-օրյա պատերազմում իրեն հաղթած, 5 հազար երիտասարդի կյանք խլած Ադրբեջանի հետ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
Քաղաքագետի խոսքով՝ խելացի ազգերը սովորում են ուրիշների սխալների վրա, մինչդեռ հայ ազգը շարունակում է կրկնել այն սխալները, որոնք ոչ վաղ անցյալում աղետ են բերել իր գլխին։
«Երբ Ցեղասպանությունը տեղի ունեցավ, հայերը միայն այդ ժամանակ հասկացան, որ թուրքերի հետ «խաղաղ հարևանություն» անելն իրենց մահն է, բայց արդեն ուշ էր։
Հիմա էլ ՀՀ իշխանությունները փորձում են հասարակությանը համոզել, որ ադրբեջանցիների հետ կարելի է խաղաղ հարևանություն, բարեկամություն և առևտուր անել՝ այսպիսիով հայությանը կրկին տանելով նոր ցեղասպանության։ Այնպես որ, պատմության անիվը պտտվում է մեզ համար ողբերգական շրջապտույտով»,- ասաց քաղաքագետը։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, որ միջազգային իրավունքն այսօր չի գործում, և գերակա է մնում ուժի գործոնը, Գագիկ Համբարյանն ընդգծեց՝ ՀՀ գործող իշխանությունները չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ, որ նմանօրինակ թեզերով հանդես եկող հարևանի հետ հնարավոր չէ խաղաղ հարևանություն անել։
«Անհնար է միակողմանի խաղաղ հարևանություն անել մեկի հետ, որը քեզ հետ խաղաղ հարևանություն անելու ցանկություն չունի։ Ավելին, հայաստանյան իշխանությունների «խաղաղասիրական» հռետորաբանությունը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ընկալում է որպես քծնանք և թուլություն։
Ալիևը կերազեր իր կառավարությունում Նիկոլ Փաշինյանի նման ներկայացուցիչ ունենալ. Նիկոլ Փաշինյանը հազարապատիկ ավելի Ալիև է, քան Իլհամ Ալիևը»,- ասաց քաղաքագետը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 19:52
Глава СНБ Армении Армен Абазян провел очередное заседание межведомственной комиссии, занимающейся вопросами пленных, удерживаемых лиц и без вести пропавших, сообщает Служба нацбезопасности.
-
2025-06-11 19:51
Координационный совет армянских организаций Франции (CCAF) выступил с заявлением, в котором говорится:
-
2025-06-11 19:48
Спасатели извлекли тело пятого погибшего при взрыве газа и пожара в жилом доме в Чамбараке, сообщили Sputnik Армения в пресс-службе МВД.
-
2025-06-11 19:47
Представитель администрации Ирана Фатима Мохаджерани заявила, что Соединенные Штаты не имеют права диктовать Ирану, чем он должен обладать, и только иранцы имеют право решать, что необходимо для их национальных интересов. Фатима Мохаджерани сделала это заявление в интервью ливанскому телеканалу Al Mayadeen во вторник вечером.