Ավստրալիայի մայրաքաղաքի հեռուստաաշտարակը «ներկվել» է հայկական դրոշի գույներով
Հայաստանի առաջին հանրապետության անկախության 104-րդ տարեդարձի առթիվ Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայի «Telstra» հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով։ Տեղեկությունը հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը։
Ըստ հաղորդագրության` հեռուստաաշտարակը 6 ժամ շարունակ` 17:00-ից մինչև 23:00-ն, եռագույն է եղել։
Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի քաղաքական հարցերի տնօրեն Միքայել Քոլոքոսյանը աշտարակի աշխատակիցներին շնորհակալություն է հայտնել հայաստանյան պետական տոնի առթիվ ավստրալիահայ համայնքին միանալու համար:
«Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի համար կարևոր ամսաթվի կապակցությամբ Ավստրալիայի տեսարժան վայրերից մեկը լուսավորվում է հայկական դրոշի գույներով»,– ասված է հաղորդագրության մեջ։
Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը հիշեցնում է, որ թեև Հայաստանի առաջին հանրապետությունը գոյատևեց ընդամենը երեք տարի, բայց աշխարհի առաջին ժողովրդավարական երկրներից էր, որի խորհրդարանում ներկայացված էին կին պատգամավորներ, երկրում հիմնադրվեց ազգային պետական համալսարանը, ինչը հետագայում անկախ Հայաստանի Հանրապետություն կերտելու հիմք դարձավ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.