Սեյրան Օհանյան․ Հայոց ազգը վերագտնելու է իր միասնությունը, մարտական ոգին
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորական ուղերձ է հղել, որոմ, մասնավորապես, նշված է.
«Մայիսի 28-ին համայն հայությունը տոնում է Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի, Արևելյան Հայաստանի 1-ին հանրապետության հռչակման տարեդարձը։
Շնորհավորում եմ բոլորիս։
Խոնարհվելով մեր հաղթանակները կերտած սերունդների առջև և հպարտություն ապրելով նրանց սխրանքը վերհիշելիս՝ գիտակցում ես նաև, որ ինչպես անցյալ դարասկզբին, այնպես էլ այսօր մենք կանգնած ենք նույն սպառնալիքների առջև։
Եվ եթե մեր հայրերն ու պապերը կարողացել են ցեղասպանությունից երեք տարի անց ջարդել ու կանգնեցնել թշնամուն, ինչու մե՛նք չենք կարող Արցախի հանձնումից, կապիտուլյացիայից երկու տարի անց նորից միավորվել ու հերթական դասը տալ ներքին և արտաքին այն ուժերին, որոնք Արցախի, Հայաստանի դեմ են խաղում։ Ի՛նչն է խանգարում մեզ՝ գիտակցելու այս ամենը ու կանգնեցնելու պարտությունների, զիջումների շղթան։
Պատասխանը մե՛կն է՝ սուտը, որով Հայաստանի ապիկար իշխանությունն ամեն օր ամենատարբեր հարթակներից կերակրում ու պառակտում է ժողովրդին։
Սակայն հայոց ազգը վերագտնելու է իր միասնությունը, մարտական ոգին, և «Դիմադրության» համազգային, անկասելի շարժումը նոր նվաճումների երաշխիք է դառնալու։
Հավերժ փա՛ռք ու պատիվ այն սերունդներին, որոնց պայքարի ու կյանքի գնով Հայաստանն այսօր կանգուն է և լինելու է հավե՛րժ»։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: