ՀՀ իշխանությունները Սփյուռքի նկատմամբ վերաբերմունքով վնաս են հասցնում ՀՀ պետականությանը
Սփյուռքի և Հայաստանի միջև կապերին հսկայական վնաս է հասցվել ոչ միայն վերջին երկու տարում, այլև 2018 թվականից ի վեր՝ «Հայ դատի» աշխատանքի տեսանկյունից: Այս մասին մայիսի 29-ին Ֆրանսիայի հրապարակում «Քաղբանտարկյալները ժողովրդավարական բաստիոնում. օրենք և ամենաթողություն» թեմայով անցկացվող քննարկման ժամանակ հայտարարել է Ամերիկայի «Հայ դատի» հանձնաժողովի անդամ Անի Չագասյանը:
«Այսպիսով, մինչ օրս «Հայ դատի» աշխատանքը նպատակաուղղված է եղել Հայաստանի ամրապնդմանը, Արցախի անկախության և ինքնորոշման իրավունքի հաստատմանը: Եվ Սփյուռքը, ինչպես նաև լոբբիստական աշխատանքը միշտ կենտրոնացած են եղել երկու երկրի կայունության վրա: Այս 30 տարում եղել են դեպքեր, երբ մեր և տվյալ իշխանությունների ծրագրերը միշտ չէ, որ ամբողջությամբ համընկել են: Այժմ շատ մեծ տարբերություն կա մեր և Հայաստանի իշխանությունների նպատակների միջև»,- ընդգծել է «Հայ դատի» հանձնաժողովի խորհրդի անդամը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում Հայաստանի ներկայիս դեսպան Լիլիթ Մակունցը չի ընդունվել ԱՄՆ հայ համայնքի կողմից, քանի որ նրա հայացքները հստակ հակասում են անկախ և ազատ Հայաստանի և Արցախի մասին Սփյուռքի նպատակներին և երազանքներին, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.