Հրմշտոց սկսվեց կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Դիմադրության» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով հասան կառավարության երրորդ մասնաշենք:
ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Մենք գնում ենք կառավարության 3-րդ մասնաշենք մեր նախորոք հայտարարված պահանջը ներկայացնելու և հասկանալու շենքում նստած նախարարների և քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց դիրքորոշումը»:
Կառավարության 3-րդ մասնաշենքի մուտքի մեծ թվով ոստիկաններ շղթա են կազմել և փակել մուտքը:
«Այժմ ընդդիմադիր 2 խմբակցությունների պատգամավորներ կբարձրանան նախարարությունների շենք, կհանդիպեն կոնկրետ նախարարներին՝ հասկանալու համար՝ իրենք կո՞ղմ են այն փաստաթղթին, որը մեր բոլորի կողմից հրապարակվել է»,-ասաց Սաղաթելյանը՝ հիշեցնելով իրենց ներկայացրած հայտարարության տեքստում ամրագրված պահանջները:
Փոխոստիկանապետ Կամո Ցոցուլյանն ասաց, որ կճշտի նախարարների հետ՝ արդյոք պատրաստ են ընդունել պատգամավորներին, որից հետո թույլ կտան ընդդիմադիր պատգամավորներին մուտք գործել շենք:
Որոշ ժամանակ անց իրավիճակը լարվեց, ցուցարարները սկսեցին հրել շղթա կազմած ոստիկաններին, վերջիններս կարողացան դիմադրել և թույլ չտվեցին ցուցարարները մուտք գործեն շենք: Ուժեղ հրմշոց սկսեց, որի հետևանքով երիտասարդ ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը վատացավ, նրան դստիկանները գրկած դուրս բերեցին հրմշտոցի վայրից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ներկայացրել էր իրենց հայտարարության տեքստում ամրագրված պահանջները. «Յուրաքանչյուր պաշտոնյա հայտնի հստակ դիրքորոշում.
Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը:
Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու:
Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է:
Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով:
Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը:
Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.