Последние новости

Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը Կիպրոսում է

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը ՀՅԴ Կիպրոսի հայ դատի հանձնախմբի հրավերով ժամանել է Կիպրոսի Հանրապետություն։

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել իշխող ՏԻՍԻ կուսակցության նախագահ Ավերոֆ Նեոֆիդուի և փոխնախագահ Խարիս Ղեորկեատիսի հետ։

Հաջորդ հանդիպումը Նիկոսիայի քաղաքապետի՝ Կոստանտինոս Եորկաճիսի և ավագանու անդամներ Օլղա Մարուտիայի և Վալերիոս Տանիիլիտիսի հետ էր։

Հանդիպումներին մասնակցում էին նաև ՀՅԴ Կիպրոսի կոմիտեի ներկայացուցիչ Սիմոն Այնեճյանը և Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Գազանճյանը։

Նույն օրը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության 104-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը ելույթով հանդես է եկել ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թոմվասյանը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ