Արսեն Բաբայան․ Ինչո՞ւ տեղի ունեցավ Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմացի բախումը
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն անդրադարձել է Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև տեղի ունեցած հրմշտոցին։
«ՀՀ ԱԺ ընդդիմադիր շուրջ 20 պատգամավորները ոստիկանությանը հայտնեցին, որ բացառապես պատգամավորները ցանկություն ունեն մտնելու Կառավարության շենք և հանդիպելու նախարարներին։ Հիշեցնեմ, որ պատգամավորը սեղմ ժամկետում ընդունելության իրավունք ունի կառավարության ցանկացած անդամի մոտ։ Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ պատգամավորներն ունեն անարգել մուտքի իրավունք բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ։
Ոստիկանությունն անտեսելով կամ արհամարհելով Սահմանադրությունը և օրենքները, արհեստական խոչընդոտ ստեղծեց՝ հայտնելով, թե իբր իրենք իրավունք ունեն թույլ չտալու պատգամավորների մուտքն այնքան ժամանակ, քանի դեռ չունեն ընդունելության մասին մյուս կողմի համաձայնությունը։ Պատգամավոր Ագնեսա Խամոյանը հստակ ներկայացրեց անարգել մուտքի՝ պատգամավորի օրենսդրական լիազորությունը, որը կրկին անտեսվեց ոստիկանության կողմից։ Այնուհետև ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, բանակցությունների տրամաբանությամբ, հինգ րոպե ժամանակ տվեց ոստիկանությանը, որպեսզի կատարեն ճշտումներ և ապահովեն պատգամավորի օրենսդրական լիազորության իրացումը։ Կրկնեմ, որ տվյալ իրավիճակում տրված հինգ րոպեն ավելին էր, քան օրենսդրությամբ նախատեսված սեղմ ժամկետը։ Տևական ժամանակ ոստիկանությունը շարունակեց թույլ չտալ պատգամավորների մուտքը պետական շենք, որն էլ առաջացրեց լարվածություն քաղաքացիների և ոստիկանության ծառայողների միջև։
Անհրաժեշտ էր, որ ոստիկանության ծառայողները պահպանեին Սահմանադրությունը և օրենքները, միայն այդ դեպքում էր հնարավոր կանխել տեղի ունեցած բախումները։
Ոստիկանությանը հորդորում եմ ղեկավարվել բացառապես Սահմանադրությամբ և օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների և պարտականությունների շրջանակով, ապահովել օրենսդրությամբ երաշխավորված ազատությունները, իրավունքներն ու առանձին խմբերի անձանց հատուկ լիազորությունները», - գրել է Արսեն Բաբայանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.