Ուղղակի ծաղրում են մեզ. զոհվածների ծնողները կրկին Ջհանգիրյանի մոտ էին գնացել
Զոհված զինծառայողների ծնողները կրկին Բարձրագույն դատական խորհուրդ են գնացել և հանդիպել ԲԴԽ նախագահի ԺՊ Գագիկ Ջհանգիրյանի հետ։
Հարցն այն է, որ ասօր Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Կարեն Բիշարյանի նախագահությամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրգործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունը հետաձգել է։ Իսկ մինչ այն հետաձգելու որոշում կայացնելը դռնփակ ռեժիմով անցկացվող նիստը տևել է 30 րոպե։ Զոհվածների ծնողները նիստից հետո էլ գնացել են ԲԴԽ` իրենց բողոքը հայտնելու։
Ծնողներից Կարին Տոնոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ջհանգիրյանն ասել է` հեռախոսազրույց է ունեցել դատավորի հետ, որն ասել է` չի հասցրել քննել ծնողներին հուզող միջնորդությունը։
«Դատավորն ասել է, որ չի հասցրել քննել նիստերը դռնբաց անցկացնելու միջնորդությունը։ Բայց այդ ինչպե՞ս է, որ նման քրգործին, որտեղ մի քանի հազար զոհի մասին է խոսքը, ընդամենը 30 րոպե ժամանակ է տրամադրում։ Ուղղակի ծաղրում են ծնողներին և մարզերից եկողներին 30 րոպեի համար բերում են նիստի»,–ասաց Տոնոյանը։
Նրա խոսքով` Ջհանգիրյանն ասել է, որ օրվա մեջ մեկ դատավորը 21 գործ է քննում կես ժամ տևողությամբ։ Ուստի, ըստ Տոնոյանի, եթե այսպես շարունակվի, այն կտևի մինչև 2050 թվականը։
Նա տեղեկացրեց նաև՝ Ջհանգիրյանը խոստացել է, որ նիստերն այսուհետ երկար կտևեն և հաջորդ նիստին անմիջապես դռնբաց անցկացվելու հարցը կքննարկվի։
Հայտնել էինք, որ բողոքը ներկայացրել են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ու փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը։ Նրանք վիճարկում են Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հիմքով քրեական գործ չհարուցելու՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 10:34
Баку готовит военную активность вдоль границы с Ираном, сообщает телеграм канал «Канал КСИР».
-
2025-07-22 10:32
Лидер движения "Священная борьба", архиепископ Баграт Галстанян подал в суд на министра здравоохранения Анаит Аванесян, депутата от партии "Гражданский договор" Ваагна Алексаняна, а также еще пятерых общественных и политических деятелей за публичные оскорбления и клевету. Информация об этом размещена на портале судебной информации Datalex.am.
-
2025-07-22 10:31
После недавних ударов США по иранским ядерным объектам обогащение урана в Иране временно приостановлено. Об этом заявил министр иностранных дел Исламской Республики Аббас Аракчи, подчеркнув, что отказ от программы не рассматривается, поскольку она является вопросом национальной гордости. Его слова приводит ТАСС.
-
2025-07-22 10:30
Разобравшись с «карабахским вопросом» и дистанцируясь от России, Баку стремится к более активной роли на Ближнем Востоке