Վարդևանյան․ Ոստիկանությունը շատ վատ բան է անում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մենք շատ հետևողական ենք լինելու, և ցուցարարների նկատմամբ այսօր նման բիրտ ուժ կիրառելու համար կոնկրետ ոստիկաններ շատ դաժան են պատասխանատվության ենթարկվելու օրենքի ողջ խստությամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նա նշեց, որ այսօր իր նկատմամբ բիրտ ուժ կիրառած ոստիկանը օրեր առաջ Ժորա անունով մի տարեց մարդու էր գցել գետնին ու խեղդում էր։ «Ուզում եմ հասկանալ, թե ոնց է այդ ոստիկանը դեռ ոստիկանների մեջ։ Մի քանի օր առաջ ես տեսել եմ, թե մյուս ոստիկանները որքան վատ են զգում, երբ դրանք [նկատի ունի բիրտ ուժ կիրառողները – խմբ․] գալիս են իրենց կողքը կանգնում»,– ասաց նա՝ հավելելով, որ քաղաքացիները ոստիկանների հասցեին վիրավորական արտահայտություններ սկսում են վանկարկել հենց այդ ոստիկանների պատճառով։
«Մեր քաղաքացիները ոստիկանի չեն վիրավորում, մեր քաղաքացիները հնարավոր է, որ ոստիկանի համազգեստում թաքնված մի անհասկանալի օբյեկտի վիրավորեն, բայց իրական ոստիկանի ոչ ոք չի վիրավորում, չկա նման բան, եթե նման բան եղել է թյուրիմացաբար, ես եմ ներողություն խնդրողը»,– ասաց նա։
Պատգամավորը նշեց, որ բացի նրանից, որ ոստիկաններն այսօր առանձնակի բռնի էին իրանց գործողություններում, այսօր նաև բերման ենթարկվածների վրա փորձել են խուլիգանության հոդված «կարել», ընդորում շատ շինծու ձևով, քանի որ նույն ոստիկանը միաժամանակ իրարից բավական մեծ հեռավորության վրա գտնվող ցուցարարների է կարողացել նույնականացրել, ինչը ֆիզիկապես անհնար է։
«Կա՛մ այս ոստիկանները, որոնք այդ թղթի տակ ստորագրում են, գերմարդ են, որոնք կարողանում են թռչել և վերևից տեսնել ամեն ինչ, կա՛մ իրականում այդ մարդկանց փաստի առաջ են կանգնեցնում և կեղծ թղթեր են ստորագրել տալիս։ Ասեմ, որ երկրորդն է։ Դրա վերաբերյալ դեռ կմանրամասնեմ, որովհետև մի քանի հետաքրքիր հանգամանքի ինքս եմ ականատես եղել և կարծում եմ՝ այդ դեպքով ինքս ականատես–վկա եմ լինելու»– ասաց նա։
Պատգամավորը նշեց, որ այսպիսի բռնարարքներով ոստիկանությունը շատ վատ բան է անում և դրա պտուղները քաղելու է։ «Ուղղակի մի բան կա՝ պատասխանատվությունը միշտ անխուսափելի է լինում։ 2018-ին ոստիկանները պատգամավորներին չէին քաշքշում։ Դե գիտեք՝ 2018-ին Հայաստանը բռնապետական ռեժիմ էր, բայց օրինակ՝ ես չեմ հիշում, որ Արարատ Միրզոյանին հետևից գային ու խեղդեին, նման բան չեմ հիշում։ Բայց 2022թ․ երբ մենք վերջապես հասել ենք ժողովրդավարության բաստիոնին, գալիս են պատգամավորին հետևից խեղդում են, անչափահասի ձեռք են կոտրում»,– նշեց նա։
Պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում ոստիկանության կողմից ուժի կիրառմանը Հայաստանում ԱՄՆ և ԵՄ դեսպանների արձագանքը, պատգամավորն ասել է, որ ցավ է ապրում դրա համար, քանի որ այդ երկրներ տարածում են արժեքներ, որոնցից շատերին ինքը որպես մարդ հավատացել են։ «Իրենք ուղղակի ոչնչացնում են դրանք, չեն արժեզրկում, այլ ոչնչացնում են, սա մեծ ցավով եմ ասում»,– ասաց նա։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցները մայիսի 30–ին Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են դեպի Կառավարության 3–րդ մասնաշենք՝ պարզելու Արցախի ապագա կարգավիճակի հարցով նախարարների դիրքորոշումները։ Երթի մեկնարկին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ շարժումն այսօրվանից սկսում է այցերը տարբեր պետական, գիտական, կրթական հաստատություններ՝ հստակ պահանջով գնահատական տալ ընդդիմության հայտարարությանը, որն Ազգային ժողովում քննարկվելու է հունիսի 3-ին՝ ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում: Ընդդիմության մշակած հայտարարությունով ամրագրվում է, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արդեն հայտարարել է, որ իրենք չեն մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին։ «Սա լավ հնարավորություն է շատ քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց համար տարանջատվելու Նիկոլից և չկրելու երկրի կործանման պատասխանատվությունը»,– հայտարարել էր Իշխան Սաղաթելյանը։
Պատգամավորներին ոստիկանները թույլ չեն տվել մտնել շենք, ուժեղ հրմշտոց է սկսվել: Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բազմաթիվ ցուցարարների բերման են ենթարկել։ Մի քանի քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկանության տվյալով՝ 111 քաղաքացի բերման է ենթարկվել, Իշխան Սաղաթելյանը հայտարարել է հարյուրավոր քաղաքացիների ոստիկանական բաժանմունքներ տանելու մասին։ Ոստիկանները բիրտ ուժ են գործադրել նաև պատգամավորների, անչափահասների նկատմամբ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 13:57
Дату получения дохода указывать в налоговой декларации не требуется. Об этом замминистра финансов Армении Арман Погосян заявил на заседании постоянной парламентской комиссии по экономическим вопросам.
-
2025-04-22 13:56
Вопрос закрытия Нубарашенской свалки, рекультивации ее территории и начала строительства нового мусорного полигона по-прежнему остается нерешенным.
-
2025-04-22 13:52
Оппозиционный блок "Айастан" представил в парламенте Армении законопроект, предусматривающий уголовную ответственность за отрицание Геноцида армян. Об этом сообщил секретарь фракции Арцвик Минасян.
-
2025-04-22 13:48
Миссия ЕС в Армении (EUMA) зафиксировала два выстрела, предположительно, с азербайджанской стороны, повредившие гражданскую инфраструктуру в армянском селе Хознавар.