Վաշինգտոնը կոչ է արել Անկարային չսրել իրավիճակը Սիրիայում
Վաշինգտոնը կոչ է արել Անկարային զերծ մնալ Սիրիայում իրավիճակի սրումից։ Այս թեման քննարկվել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի ու Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինի բանակցություններում: Տեղեկությունը հայտնում է Սպիտակ տան կայքը։
«Նա (Սալիվանը-խմբ.) հայտարարել է` կարևոր է, որ Սիրիայում էսկալացիա չլինի, որպեսզի հրադադարի` գոյություն ունեցող գծերը պահպանվեն, ու հնարավոր լինի խուսափել հետագա ապակայունացումից»,- նշված է հաղորդագրության մեջ:
Սալիվանը խորհուրդ է տվել թուրքական իշխանությանը շարունակել երկխոսությունը՝ Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում ցանկացած տարաձայնության կարգավորման համար։
Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև Ուկրաինայի իրադրությունը, մասնավորապես, այդ երկրից գյուղատնտեսական արտադրանքի համաշխարհային շուկա արտահանմանն ուղղված ջանքերը:
Սալիվանը կողմ է Շվեդիայի ու Ֆինլանդիայի հետ Թուրքիայի երկխոսության շարունակությանը՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու նրանց հայտի հետ կապված խնդիրները լուծելու համար:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտնել էր Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» գործողությունից հետո ստեղծված 30-կիլոմետրանոց անվտանգության գոտու ընդլայնման համար նոր ռազմական գործողության նախապատրաստման մասին:
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ գործողությունը կարող է սկսվել մոտ ժամանակներս, դրանում նախատեսվում է ներառել շուրջ 50 հազար թուրք զինծառայողներին ու սիրիական զինված ընդդիմության գրոհայիններին, որոնք աջակցում են Թուրքիան, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».