Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԻՆՉ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ Է ՎՐԱՆԸ ՏԵՂԱԴՐՎԵԼ ԹՇՆԱՄՈՒ ԿՐԱԿԻ ՀԱՄԱՐ ՀԱՍԱՆԵԼԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ
Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են տարածում, որը ներկայացվում է որպես մի քանի օր առաջ, մեր զինծառայողի խոցման հատված։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Լուսանկարներում տեսանելի է վրան, որը ենթադրաբար մեր զինծառայողների կացարանն է։
Երբ մեր զինծառայողի զոհվելու օրն ինձ ասեցին, որ խոցման պահին զինծառայողը գտնվել է վրանում, առհասարակ զորքերի պահպանության այդ հատվածում զինծառայողները վրանում են ծառայություն կրում հիշեցի այս իշխանությունների հավաստիացումները, որ առաջնագիծն ապահովված է համապատասխան կացարաններով։
Եթե նույնիսկ վրան տեղադրվել է, ապա ինչ որոշումների հիման վրա է այն տեղադրվել խոցելի, տեսանելի, թշնամու կրակի համար հասանելի հատվածում։
Հիշեք ոստիկանությանը հատկացվող մեծ խրախուսանքային բյուջեն, ոստիկանության զորքերի Երևանի կենտրոնում քաղաքացիների նկատմամբ բռնությունները և սահմանային հատվածում վրանային ու անպաշտպան հատվածները։
Սրանց համար ուժային համակարգը ունի մեկ նպատակ՝ կատարել բութ գործիքի դեր, իսկ սահմանների պաշտպանությունը թողնված է Ադրբեջանի քմահաճույքներին։
Հ․Գ. Ադրբեջանի տարածած լուսանկարը չեմ տեղադրում, որպեսզի զոհված մեր զինծառայողի հարազատների զգացմունքները որևէ ձևով չվիրավորեմ։ Իմ համար ևս ծանր պատկեր է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.