93 անձ որպես մեղադրյալ է ներգրավվել Արցախից բերված զենք-զինամթերք պահելու համար
2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2022թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ պատերազմով պայմանավորված, ապօրինի կերպով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու դեպքերի առթիվ 219 քրգործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է դատախազությունը` հավելելով, որ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 54 անձի վերաբերյալ 42 քրգործ:
«Դատարան ուղարկված 29 գործով 32 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ: 20 անձի վերաբերյալ 13 գործով դատաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Քրգործերում նյութերի ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ զենքը, ռազմամթերքը ձեռք են բերվել Արցախի պաշտպանական տարբեր շրջաններից:
Հայտնաբերվել են հիմնականում ինքնաձիգներ, գնդացիրներ, ատրճանակներ, սվին-դանակներ, օպտիկական սարքերով հրազեններ, հակատանկային նռնականետեր, տարբեր տրամաչափի փամփուշտներ, պայթուցիչներ, տարբեր տեսակի նռնակներ և այլն։
Ապօրինի կերպով ձեռք բերված և փոխադրված զենք-զինամթերքի մի մասը հայտնաբերվել է Արցախ-Հայաստան ավտոճանապարհի հսկիչ կետերում կատարված ստուգումների, իսկ զգալի մասը՝ հետագայում կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում: Դրանց մի զգալի մասը ի հայտ է բերվել քաղաքացիների հետ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ ինքնակամ ոստիկանություն ներկայացվելու արդյունքում:
Քննված կամ քննվող քրեական գործերով 2022թ. ապրիլի 1-ի դրությամբ որպես մեղադրյալ է ներգրավվել 93 անձ, որոնց մի մասի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.