«Փաստ». ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է, ԻՆՉ ԳՆՈՎ ԷԼ ԼԻՆԻ, ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆԻՍԻ 3-Ն «ԱԶԱՏԵԼ» ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿԸ
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել էր, որ պատրաստվում է ԱԺ վերադառնալ բացառապես սեփական օրակարգով, այլ ոչ թե իշխանության կողմից ներկայացված՝ ՀՀ շահերի ու ներկայիս իրավիճակի հետ ոչ մի աղերս չունեցող արհեստական ու անբովանդակ օրակարգերով։ Ընդդիմության՝ ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությունն իրավունքի ուժով նախատեսվում է անցկացնել հունիսի 3-ին՝ ժամը 16.00-ին: Օրակարգում մեկ հարց է՝ «Հայ-ադրբեջանական և հայթուրքական հարաբերությունների կապակցությամբ» հայտարարության նախագիծը։ Խորհրդարանական մեծամասնությունն արդեն հայտարարել է, որ չի մասնակցելու հիշյալ նիստին:
Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանություններն այդ օրվան բավական հիմնավոր են պատրաստվում։ Ավելին, թեպետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում սարկազմով ասել էր, թե պետք է ընդդիմությանը «առանձնապես չխանգարել, որ «մինչև քոքը մաշեն»», այդուամենայնիվ, նա լրջորեն անհանգստացած է, որ դիմադրության շարժումը բացարձակ չի «մաշվում», ինչի վկայությունն էին նաև երեկվա ակցիաներն ու ոստիկանության խայտառակ, բռնի, անմարդկային գործողությունները: Ըստ այդմ, իշխանական ուժի մեր աղբյուրների փոխանցմամբ, նա մտադիր է մինչև հունիսի 3-ն «ազատել» Ֆրանսիայի հրապարակը, հավաքել բոլոր վրանները, ինչ գնով էլ լինի: Մենք տեղեկություններ ունենք նաև, որ նա իր այդ որոշման մասին արդեն նախապես տեղեկացրել է ՀՀ-ում հավատարմագրված «արևմտյան» դեսպաններին՝ նշելով, որ պատրաստվում է ընդհուպ շատ կոշտ միջոցներ ձեռնարկել։
Այս օրերին Նիկոլ Փաշինյանը Երևանում է կուտակել իր միակ հենարան մնացած ոստիկանների ահռելի խմբաքանակ, ընդ որում՝ նաև բոլոր մարզերից: Դա ակնհայտ է նույնիսկ անզեն աչքով: Մեզ տեղեկություններ են հասնում, որ մարզերից ոստիկանական նորանոր խմբեր են բերվում, ինչի արդյունքում, ինչպես տեղեկացնում են մեր մարզային աղբյուրները, տեղերում հատուկենտ ոստիկաններ են մնացել»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 14:06
Российская сторона выражает признательность Азербайджану за оказанное содействие в возвращении на родину российских граждан, пребывавших в Иране в момент атаки Израиля. Об этом говорится в сообщении МИД РФ.
-
2025-06-14 14:03
Армия обороны Израиля (ЦАХАЛ) расширяет масштабы военной операции против ядерной программы Ирана и наносит удары по десяткам военных объектов. Об этом заявил советник канцелярии израильского премьера Бениамина Нетаньяху Дмитрий Гендельман.
-
2025-06-14 14:02
Депутат Государственной Думы и директор Института стран СНГ Константин Затулин прокомментировал усиливающуюся антироссийскую риторику Азербайджана. В интервью изданию «Свободная пресса» он отметил, что официальный Баку, используя любые поводы, стремится дискредитировать российскую позицию, особенно в контексте карабахского конфликта.
-
2025-06-14 13:59
В Израиле среди армян, к счастью, пострадавших нет. Об этом Новости Армении-NEWS.am сообщил архимандрит (вардапет) Эммануэл Атаджанян.