Գնաճը Հայաստանում դարձյալ ավելանում է. ԿԲ-ն նոր շոկեր է արձանագրել
Հայաստանում գնաճը դարձյալ ակտիվացել է։ Այսօր ԱԺ–ում 2021թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը։
«Վերջին կանխատեսումների համաձայն, որոնք արվել են 2022թ–ի մարտին (հաջորդը կլինի հունիսին), տարվա վերջին գնաճը պետք է հայտնվեր 6-6.5 տոկոսի շրջանակներում։ Այդուհանդերձ, նոր շոկեր կան` կապված տարածաշրջանային ու գեոքաղաքական իրավիճակի հետ։ Հիմնական դրսից եկող շոկը էներգակիրների թանկացումն է և լոգիստիկ շղթաների սպասարկման հետ կապված համաշխարհային թանկացումը։ Այդ շոկերի ազդեցություններն այս պահին գնահատում ենք, չնայած այդ ազդեցությունները որոշ առումով արդեն նաև տեսնում ենք. վերջին ամսում գնաճը նորից դեպի վերև սկսեց շարժվել»,– ասաց Երիցյանը։
ԿԲ նախագահի տեղակալը հույս հայտնեց, որ երեք ամիս հետո գնաճը դարձյալ կսկսի նվազել` ՀՀ ԿԲ–ի դրամավարկային քաղաքականության արդյունքում։
«Եթե այլ շոկեր չլինեն, գնաճը վերադառնալու է իր թիրախային 4 տոկոսին և թույլատրելի +-1.5 տոկոսի շրջանակ»,– ասաց Երիցյանը։
Նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն, 2022թ–ի մարտ ամսվա դրությամբ Հայաստանում գնաճը կազմել է 7.4 տոկոս։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 15:06
«Армения потеряла свою честь. Армения теряет свою государственность. Армения потеряла свои территории. В таком состоянии сегодня находится древнее армянское государство. И довел ее до этого Никол Пашинян», — считает израильский эксперт, в прошлом руководитель службы «Натив» Яков Кедми.
-
2025-07-29 14:38
Между Министерством образования, науки, культуры и спорта Армении, общественной организацией «Совет по энотуризму Армении» и научно-исследовательским фондом «Пещера Арени-1» подписан меморандум о сотрудничестве.
-
2025-07-29 14:36
Компания "Согласие Армения" намерена обжаловать решение Антикоррупционного суда о конфискации земельного участка в центре Еревана, где ранее располагался магазин "Детский мир". Об этом говорится в официальном заявлении компании.
-
2025-07-29 14:35
Фонд «Луйс» проанализировал социально-экономическое развитие экономики Армении за январь–июнь 2025 года. Вот основные выводы: