Սաղաթելյան․ Դա սադրանք էր. Կառավարությունում նստած էն մի հոգին չդիմացավ, ուղիղ հրահանգեց՝ ջարդեք մարդկանց
Ակնհայտ է, որ երեկ կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ իշխանությունների կողմից կազմակերպվեց սադրանք և դա ամբողջությամբ իրականացնում էր ոստիկանությունը: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին ԵՊՀ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Երեկ գնացել ենք կառավարության դիմաց, ոնց որ հիմա, շատ քաղաքակիրթ ասել ենք, որ շենք չենք շրջափակում, ժողովուրդը սպասում է, պատգամավորները բարձրանում են ժողովրդի պահանջը փոխանցելու: Վերջին հաշվով, մենք առնվազն 350 հազար քաղաքացու անունից՝ խոսելու, նրանց ներկայացնելու մանդատն ունենք: Ի՞նչ տեղի ունեցավ, արգելեցին պատգամավորների մուտքը, քաղաքացիները փորձեցին բացել մուտքը և տեղի ունեցավ այդ սադրանքը: Արդյունքում պաշտոնական տվյալներով 111 հոգի բերման են ենթարկել ու 30-40 հոգու վրա փորձում են գործ կարել: Ունենք նաև ձերբակալվածներ: ՈՒնենք նաև մոտ 20 կալանավորված անձինք: Փորձում են այս ճանապարհով շարժման ակտիվիստներին մեկուսացնել ու վխեցնել քաղաքացիներին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:
Նա երեկվա ոստիկնության կողմից բիրտ ուժի կիրառումը պայմանավորեց նրանով, որ մայիսի 28-ին Հայաստանում և Արցախում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքներով. «Կառավարությունում նստած էն մի հոգին չդիմացավ, շատ ուղիղ հրահանգեց, որ ջարդեք մարդկանց»,-ասաց Սաղաթելյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցները մայիսի 30–ին Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են դեպի Կառավարության 3–րդ մասնաշենք՝ պարզելու Արցախի ապագա կարգավիճակի հարցով նախարարների դիրքորոշումները։ Երթի մեկնարկին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ շարժումն այսօրվանից սկսում է այցերը տարբեր պետական, գիտական, կրթական հաստատություններ՝ հստակ պահանջով գնահատական տալ ընդդիմության հայտարարությանը, որն Ազգային ժողովում քննարկվելու է հունիսի 3-ին՝ ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում: Ընդդիմության մշակած հայտարարությունով ամրագրվում է, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արդեն հայտարարել է, որ իրենք չեն մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին։ «Սա լավ հնարավորություն է շատ քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց համար տարանջատվելու Նիկոլից և չկրելու երկրի կործանման պատասխանատվությունը»,– հայտարարել էր Իշխան Սաղաթելյանը։
Պատգամավորներին ոստիկանները թույլ չեն տվել մտնել շենք, ուժեղ հրմշտոց է սկսվել: Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բազմաթիվ ցուցարարների բերման են ենթարկել։ Մի քանի քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկանության տվյալով՝ 111 քաղաքացի բերման է ենթարկվել, Իշխան Սաղաթելյանը հայտարարել է հարյուրավոր քաղաքացիների ոստիկանական բաժանմունքներ տանելու մասին։ Ոստիկանները բիրտ ուժ են գործադրել նաև պատգամավորների, անչափահասների նկատմամբ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 15:16
Заместитель председателя Республиканской народной партии (CHP) и депутат от Зонгулдака Дениз Явузйылмаз сообщил, что Международный арбитражный суд вынес решение в отношении Турции по делу о транспортировке иракской нефти. Стране предстоит выплатить штраф в размере 1,47 миллиарда долларов за действия, нарушающие соглашения с центральным правительством Ирака, передает T24.
-
2025-07-25 15:14
Директор отдела церковных концепций Первопрестольного Святого Эчмиадзина иеромонах Рубен Заргарян, ответил главе аппарата премьер-министра Араику Арутюняну, обвинившему духовенство в препятствовании женскому образованию в XIX веке.
-
2025-07-25 15:12
Россия в вопросе Палестины исходит из всех резолюций Совета безопасности ООН. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-25 15:11
Погибший в Сюникской области военнослужащий пограничных войск СНБ - 18-летний Мовсес Погосян.